HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Նելլին քաղաքապետարնից դուրս եկավ՝ բարձր ձայնով արտասվելով

Ամուսնուց հեռանալով` Նելլի Սարգսյանը հայատնվել է «Լայթ հաուս» բարեգործական կազմակերպությունում, որտեղ էլ լույս աշխարհ է բերել իր երեխային: Նորածնի հետ մի քանի ամիս այդտեղ ապրելով`վտարվել է կազմակերպությունից: Հայրական տանը համաձայնել են ընդունել Նելլիին՝ պայմանով, որ երեխային տուն չբերի:

Նա էլ ստիպված նորածնին ժամանակավոր հրաժարականով մանկատուն է հանձնել: Նրա վերադառնալուց հետո եղբայրն ընտանիքով առանձնացել է ծնողներից: Նելլին այժմ հոր և խորթ մոր հետ է ապրում: Համատեղ ապրելով, սակայն, նրանցից առանձին է սնվում: «Խորթ մայրս տենց ուզեց, ես էլ իրա ուզածով կատարում եմ»,-բացատրում է Նելլին:

Ընտանիքը սոցիալապես անապահով է: Տանը ոչ ոք չի աշխատում: Նախկինում Նելլին աշխատանքներ է կատարել սպասարկման ոլորտում, աշխատել է նաև կարի ֆաբրիկայում`պահեստային բաժնում: Մինչև Նելլիի չափահաս դառնալը ծնողները նրա համար հիվանդության թոշակ են ստացել. նա մանկական պարալիչ և էպիլեպսիա հիվանդություններով է տառապել: Հիմա այդ թոշակն էլ չեն ստանում: Ամուսնու տուն վերադառնալու մասին լսել անգամ չի ուզում:

«Ես չեմ ուզում էդ հիվանդ տղու հետ ինչ-որ կապեր ունենալ: Ով որ սաբաբ էր եղել, ասին`ոտքերը կոտրված ա, հետո հասկացա`ինվալիդ ա»,- ասում է Նելլին` պատասխանելով հարցին, թե ինչու է այդ դեպքում ամուսնացել ու երեխա ունեցել հաշմանդամից:

Նելլին դիմել է քաղաքապետարան, մարզպետարան, տարբեր ՀԿ-ների: Ուզում է աշխատանք գտնել, որպեսզի բարելավի իր ֆինանսական վիճակը և վերադարձնի երեխային:

Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հերթական խորհրդակցության ժամանակ քննարկվեց նաև Նելլի Սարգսյանի խնդիրը`նրա ներկայությամբ: Նշվեց, որ որպես խնդրի լավագույն լուծում` Վանաձորի քաղաքաքապետը միջնորդել է «Լայթ հաուս» կազմակերպությանը հետ ընդունել Նելլիին:

Կազմակերպությունը համաձայնել է 1 ամիս պայմանական ժամկետով ընդունել նրան: Բայց Նելլին գրավոր հրաժարվել է այդ առաջարկից. նա խնդիրներ է ունեցել կազմակերպության շահառուների և աշխատակիցներ հետ և հիմա չի ուզում վերադառնալ:

Խորհրդակցությանը հարց բարձրացվեց, թե ինչու Նելլին մինչ օրս չի ստացել իր երեխայի ծննդյան միանվագ նպաստը` 50 հազար դրամ: Սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի պետ Կարեն Գրիգորյանը պատճառաբանեց, որ Նելլին չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա երեխային մանկատուն է հանձնել. օրենքով երեխայից հրաժարվելու դեպքում այդ նպաստը չի հասնում ծնողին:

«Ներկա պահին կարող է դիմի, ներկայացնի փաստաթղթեր, ոչ մի պրոբլեմ չկա»,-իր իսկ կողմից օրենքը մատնանշելով` այնուհետև իր խոսքը անհասկանալի կերպով ամփոփեց Կարեն Գրիգորյանը:

Հանձնաժողովի անդամները եւս արտահայտվեցին Նելլիի խնդրի վերաբերալ:

«Իրա ֆիզիկականը չի ներում: Ինքը էս պահին ի վիճակի չի երեխային խնամելու»,-ասաց Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի քարտուղար Լեռնուհի Գևորգյանը:

Վեջինիս խոսքով`Նելլին չի տիրապետում կենցաղավարման, ծնողավարման հմտություններին. «Որ հիվանդությունների պատմությունը կարդաք, կտեսնեք»,-հիմնավորեց նա:

«Ես սկզբունքորեն դեմ եմ էս անձնավորությանը կացարանով, չգիտես ինչով ապահովել ու ինչ-որ նպաստով, այլ բացատրել, որ պըտի խելքը գլուխը հավաքի, ինքը իրա մասին մտածի: Ես շատ բաց տեքստով ասում եմ, եթե էս անձնավորությանը մենք կացարան տանք, ինչ ձևի կացարան ուզում է լինի, շատ կարճ ժամանակում դա կդառնա հասարակաց տուն: Ով կուզի, որ նման բան լինի մեր քաղաքում,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Գագիկ Սիմոնյանը,- Ամեն տեղ, և մեր քաղաքը բացառություն չէ, կան բազմաթիվ երեխաներ, իրենց ծնողների խնամքին գտնվող, և ծնողները չեն էլ հրաժարվում, մտքներից չի էլ անցնում, որ որևէ այլ ոք պետք է իրենց երեխայի խնամքով, դաստիարակությամբ զբաղվի, և էդ երեխաները թերսնված են, և էս ձմռան ցրտին էդքան էլ տաք պայմաններում չեն: Մարդիկ նորմալ ապրում են առանց աղմուկ բարձրացնելու`հույս ունենալով, որ մի օր կկարգավորվի: Շատ կան էդ ձևի մարդիկ: Ու մեկ էլ սենց թևերներս փռում ենք նմաններին ու արդեն մի երկուսն էլ կողքից ծլում են սնկի նման: Նա էսօր փողոցում չի. ծնողները նրան դուրս չեն արել: Էդ որ ինքը ներկայացրել է՝ ծեծել են, բան, նման բան չկա: Դա սուտ է»:

«Էդ խի՞ ա տվյալ մարդը հրաժարվում, որ խաբում են, ասում են` չի ծեծել,- ասաց Նելլին` պնդելով, որ ծեծի է ենթարկվել հարազատ հոր կողմից,- ինքն ա ծեծել: Թող գոհ ըլնի, որ միլիցիայությունում ասել եմ, որ վեր եմ ընգել: Ինչ որ մնաց Ձեր ասածին, որ բարոյական-անբարոյական, ես ըթավուր բան չեմ արել ու չեմ էլ անի»:

«Իմացի` քեզ ոչ ոք ոչ տուն ա տալու, ոչ աշխատանք ա տալու, ոչ նպաստ ա տալու, ոչ էլ որևէ այլ տեսակի հովանավորություն: Եթե դու շատ արագ քու կենցաղը չկազմակերպես, աշխատանք չգտնես, չվաստակես ու քու երեխային հետ չվերադարձնես քու մոտ, եթե դու երկար ժամանակ, տևական, հրաժարվես քու երեխայի խնամքով զբաղվելուց, ես եմ քեզ խոստանում, որ կմտնենք դատարան, քեզնից ալիմենտ կպահանջենք հօգուտ երեխայի»,- շարունակեց Գագիկ Սիմոնյանը:

«Բայց ես իմ երեխայից չեմ հրաժարվում: Մինչև եղանակները բացվելը կարամ աշխատեմ, գումար հետ գցեմ, եղանակները բացվի, իմ երեխային կվերցնեմ, կպահեմ»,- ասում էր Նելլին:

Նա քաղաքապետարնից դուրս եկավ բարձր ձայնով արտասվելով:

Մեկնաբանություններ (6)

ANGELA
Nelly jan, axr cheq karox asel, te et axjik@ iran inchpes e drsevorel. Grum en miayn mek koxmi asacner@. Bayc de mi hat tox manracnen. Es chem patkeracnum vor pashtonyan aranc patchar inch vor mekin aydpisi patasxan tar. Guce sxal em, bayc da e im karciqq@.....
Nelly
Urax em, vor hiacac ek, kuzenayi, vor myusnern el hiacac linein:
ANUSHIK
Es canot em Vanacori qaxaqapetarani hancnazhoxovi ashxatanqin ev hatkapes G.Simonyani dirqoroshumnerin. hiacac em nranc ashxatanqic ev verabermunqic.
Nelly
Hnaravor e, vor normal chi, vor hivand e, bayc da chi nshanakum, vor mardun piti asen, te kez voch vok voch kacaran e talu, voch ashxatank, voch el npast, asel e te gna, meri, espes en mardun drdum inknaspanutyan:
ANGEL
xi Nellii demqic chi erevum, vor inq@ normal chi???
Nelly
Simonyan Gagik, nax hayeren xosel sovorir, nstel es ko takuk senyakum u mardkanc edpes es ognum? Inchi hamar en kez edtex nstecrel?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter