HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գավառում որոշ ընտրողներ հայտարարում են, որ իրենք քվեաթերթիկներում «Նիկոլին են ման գալիս»

Թիվ 8 ընտրական տարածքն ընդգրկող Գեղարքունիքի մարզկենտրոնում՝ Գավառում, իրենց ընտրությունը կկատարեն 22.926 քաղաքացիներ` 12 ընտրատեղամասերում։ Թիվ 19/19 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1973 է, 11։00-ի դրությամբ 107 հոգի ընտրել է։ Տեղամասի հանձնաժողովի ԲՀԿ-ական նախագահ Գոհար Խաչիկյանի խոսքերով՝ ընտրություններն անցնում են շատ հանգիստ, առանց լարվածության։ Չնայած նախագահի լավատեսությանը՝ մեծ թվով ընտրողներ քվեախցիկից դուրս են գալիս քվեաթերթիկները ձեռքում պահած, չգիտեն, թե ինչպես պետք է դնել թերթիկը ծրարի մեջ, հայտարարում են, որ իրենք Նիկոլին են ման գալիս։ Լինում են նաև «քննարկումներով» ընտրություններ։

Հանձնաժողովի անդամների անփութության պատճառով մի ընտրողի քվեաթերթիկներ և ծրար տրվել էր երկու անգամ։ Ընտրողը քվեախցիկից դուրս եկավ մեկ ծրարը ձեռքին, մյուս ծրարն ու քվեաթերթիկները` անձնագրի մեջ դրած։ Մեր հարցից հետո, թե ինչ ավելորդ քվեաթերթիկներ են, հանձնաժողովի անդամները ու նախագահը նոր ուշադրություն դարձրին կատարվածին։ Ավելորդ քվեաթերթիկները ստուգվեցին ըստ համարների և դրվեցին տեղը։

Ընտրատեղամասում կային տեղական դիտորդներ «ՀՀԱ խումբ» և «Գորիսի մամուլի ակումբ» կազմակերպություններից։

Այս տարի ԿԸՀ- ն որոշել է «Ես քվեարկել եմ առաջին անգամ» մակագրությամբ կրծքանշաններ բաժանել առաջին անգամ ընտրություն կատարողներին՝ նրանց համար ընտրությունն ավելի հիշարժան դարձնելու համար։ Այս ընտրատեղամասում կրծքանշանները հանձնվեցին հանդիսավոր կերպով:

Մերի Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter