HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հեղինե Բիշարյան. «Մտածող մասսան պետք է հետևություններ անի»

Արաբկիրի 4/23 ընտրատեղամասում հոսքը բավականին ակտիվ է: Հանձնոժողովի նախագահ Խոջոյան Արմանը ցանկանում էր սահմանափակում մտցնել, որպեսզի ընտրական պրոցեսն ընթանա առանց խաթարումների։ Սահմանափակում չմտցվեց, քանի որ միջազգային երկու դիտորդները և մի քանի վստահված անձ ընտրատեղամասից դուրս եկան։

Այստեղ ներկա են դիտորդներ «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ»-ից, «Իրազեկ քաղաքացիներ միավորում»-ից և երկու միջազգային դիտորդ։

Արաբկիրի 4/23 ընտրատեղամասում քվեարկության էր նաև եկել ՕԵԿ-ի առաջադրած պատգամավորի թեկնածու Հեղինե Բիշարյանը:

«Բավականին լավ տրամադրված ենք ընտրություններին, քարոզարշվը լավ անցկացրել ենք: Իհարկե, ժամանակահատվածը կարճ էր, չենք կարողացել մեր ազգաբնակչության հետ գյուղ-գյուղ, համայնք-համայնք հանդիպել, բայց, այնուամենայնիվ, փորձել ենք հեռուստաընկերություններում տրված ժամանակահատվածում խոսել մեր նպատակների մասին»: Բիշարյանի կարծիքով՝ «մտածող մասսան պետք է հետևություն անի» և իրենց ձայն տա, քանի որ նրանց ծրագրերը «բացառապես տարբերվեցին բոլորից»:

Նելլի Թարփոշյան, Սոնա Կաղզվանցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter