HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աջափնյակի բնակիչը ոստիկանների է կանչել է 6/33 ընտրատեղամասի մոտակայքում մեքենաների կուտակման համար

Աջափնյակի 6/33 ընտրատեղամասի ընտրողը պնդում էր, որ նա իր շենքից տեսել է, թե ինպես են մոտ 5 մեքենաներ կանգնած ընտրատեղամասի շրջակայքում:

«Գիտեմ, որ 50 մ հեռավորության վրա պիտի կանգնեն», - հավելեց բնակիչը:

«ՀՔԱ Վանաձորի գրասենյակ»-ի դիտորդ Մարիամ Բարսեղյանը տվյալ բնակչի հետ դուրս է եկել և ինքն էլ տեսել է մեքենաները:

Բնակիչ Ազատ Բարսեղյանը ոստիկանություն է կանչել: Մի քանի ոստիկան եկել են ընտրատեղամաս: Նրանք բնակչի հետ գնացին այն վայրը, որտեղ վերջինս նկատել էր մեքենաները:

Համայնքային ոստիկանության ավագ տեսուչ Ռաֆայել Արմենակյանը նշեց, որ համապատասխան խումբ են ուղարկել տվյալ տարածք, որպեսզի ստուգեն՝ արդյոք տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, թե ոչ:

Ոստիկաններից մեկը նշեց, որ իրենք ստուգել են: Բնակչի նշած տարածքը ընտրատեղամասից հեռու է մոտ 100 մ: Ոստիկանները նշեցին, որ սրանք դեռ չճշտված տեղեկություններ են և դեռ փորձում են պարզել տեղի ունեցածը:

«Մեկ-երկու անգամ ինձ տեղեկացրին բնակիչները, որ ինչ-որ կուտակումներ կան, մեքենայով մարդիկ են տեղափոխում, արդեն ես ինքս նաև դիմեցի ոստիկաններին, որպեսզի ճշտեն»,-ասաց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը:

Դիտորդ Մարիամ Բարսեղյանը նշեց, որ տեղի ունեցածի մասին տեղեկացրել է արդեն «ՀՔԱ Վանաձորի գրասենյակ»-ին:

Սոնա Գրիգորյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter