HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Տարեց կինը քվեարկեց ՀՀԿ թեկնածուի մասին հուշող թղթով (տեսանյութ)

Չարենցավանի թիվ 27/28 ընտրատարածքում քիչ առաջ միջադեպ գրանցվեց:

Տարեց կինը ընտրասենյակ մտնելուց առաջ` մանկապարտեզի շենքի միջանցքում ծալած լրագրի միջից թուղթ հանեց, կարդաց, թուղթը դրեց լրագրի մեջ և մտավ ներս:

Մոտենալով քվեախցին` նա նորից գրպանից հանեց թերթը, դրա միջից հանեց մի թուղթ, կարդաց և կատարեց ընտրությունը: Հրապարակում ենք տեսանյութը:

Հանձնաժողովի նախագահ Ստեփան Նալթակյանը հետաքրքվեց, թե ում և ինչու ենք նկարահանում, որից հետո խնդրեց, որ դեպքով զբաղվեն ոստիկանները:

Ընտրասենյակից դուրս գալուց հետո տատիկից փորձեցինք ճշտել, թե ինչ թուղթ էր պահել թերթի մեջ` գրպանում: Նա սկզբում ասաց, որ իր մոտ որևէ թուղթ չկա, ապա զայրացած գրպանից հանեց թուղթը  ու ասաց, որ «շտաբից են տվել»: Որ շտաբից, ով է տվել, տատիկը հրաժարվեց պատասխանել` վրդովվելով ու զայրանալով հարցերից:

Թուղթը քվեաթերթի նմուշ էր, որի վրա կարմիր գրիչով նշան էր դրված ՀՀԿ թեկնածու Մնացական Մարատի Պողոսյանի անվան առջև: Տատիկն ասաց, որ ինքն է կարմիր գրիչով վրան նշել, որ կարողանա ընտրել:

Ընտրատեղամաս են ժամանել ոստիկաններ: Նրանք քաղաքացուն հարցեր տալուց հետո հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter