HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գանձատուփ»՝ հանձնաժողովի անդամների ընդմիջման համար

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի թիվ 37/1 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամների ընդմիջման համար գումար է հավաքվում:

Գանձատուփը դրված էր հենց քվեախցիկի կողքը: Հարցնին, թե ինչի համար է այն, հանձնաժողովի անդամներից մեկը պատասխանեց. «Ընտրողներից ով ցանկանում ա ընդմիջման համար գումար ա տալիս, էդքան բան»:

Այնուհետև հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Անահիտ Ղարախանյանը մոտեցավ մեզ «շտկելու» իրավիճակը: Նա հերքեց հանձնաժողովի անդամի խոսքերը` ասելով, որ գումարը իրենք են հավաքում:

Գանձատուփը վայրկենապես տեղափոխվեց ավելի պակաս աչքի ընկնող տեղ, իսկ հանձնաժողովի նախագահը վերջում հավելեց. «Ասեցի վերևում դրեք էլի»:

Անի Վաթինյան, Էմմա Թումանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter