HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր Հաճն քաղաքի ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները դժգոհում են անհետաքրքիր ընտրություններից

«Այսպիսի ընտրություն դեռեւս չի եղել, սոված նստել ենք»,- դժգոհում է Նոր Հաճնի Թիվ 28/5 ընտրատեղամասի նախագահ Գոհարիկ Պետրոսյանը, ով ՀՀԿ խմբկացությունից է՝ նշելով, որ կուսակցությունների թեկնածուներն անգամ ուտելիք չեն բերել։

Նոր Հաճնի թիվ 28/1 ընտրատեղամասում էլ մարդկանց թիվը քիչ է, հանձնաժողովի անդամներն արդեն սկսել են ձանձրանալ։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Ավագյանի խոսքերով՝ շատ անհետաքրքիր ընտրություն է։ Անդամները տխուր նստել են: «Ուզում ենք իմանանք՝ ոնց է սարքը խախտում ցույց տալիս, այն էլ չի լինում»,- նշում են նրանք։

Նոր Հաճն քաղաքը գտնվում է Կոտայքի մարզում, ընդգրկում է թիվ 10 ընտրատարածքը։

Անի Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter