HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Բագրատաշեն  համայնքի 1082 ընտրողից Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 25 անձ, ՕԵԿ-ի օգտին` 2-ը

Տավուշի մարզի Բագրատաշեն  համայնքի 1082 ընտրողից Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 25 անձ: Այս մասին «Հետքը» տեղակացավ համայնքի երկու ընտրատեղամասերում գտնվող հանձնաժողովի անդամներից:

Այսպես` 37/24  ընտրատեղամասի 711 ընտրողներից Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկել է 18-ը, իսկ թիվ 37/ 25 ընտրատեղամասի 371 ընտրողից` 7-ը:

Երկու ընտրատեղամասերում ընտրության մասնակցած քաղաքացիներից 885-ը, ըստ նախնական տվյալների, ընտրել են «Իմ քայլը» դաշինքը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկածների թիվը 40 է, «Լուսավոր Հայաստան»-ի օգտին քվեարկածներինը` 30, իսկ ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 17 ընտրող:

Նշենք, որ երկու ընտրատեղամասերից միասին «Օրինաց երկիր» կուսակցությունը ստացել է ընդամենը 2 ձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter