HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Ուրիխանյան. «Գողացվել են իմ օգտին քվեարկած քաղաքացիների ձայները»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ իր օգտին քվեարկած քաղաքացիների ձայները գողացել են: 

Մասնավորապես, 4/40 տեղամասում Տիգրան Ուրիխանյանի օգտին տրված ձայներն անհայտացել  են։  Ըստ ԿԸՀ կայքում հրապարակված տվյալների՝  նա այդ տեղամասում  ստացել է 0 ձայն, սակայն  Ուրիխանյանի շտաբը հրապարակել է  4/40 տեղամասից ստացված  կնքված արձանագրությունը, որում նշված է 15 ձայն։  

«Սույնով տեղեկացնում եմ լրատվամիջոցներին և սպասում եմ իրավապահների և ԿԸՀ-ի արձագանքին։ Սա միայն մեկ տեղամասում (4/40)։ Աստված գիտի էլ քանի տեղ ու քանի ձայն են գողացել։ Հերթով ստուգում ենք ու բացելու ենք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է թեկնածուն և հրապարակել նկարներ թիվ 2 ընտրատարածքի 4/40 ընտրատեղամասի արդյունքների արձանագրությունն ու ԿՀԸ-ի կայքում տեղ գտած հաշվարկները: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter