HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահն ընդունել է Հայաստանում Ղազախստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիմուր Ուրազաևին: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմը։

Կողմերը, ըստ հաղորդագրության, անդրադարձել են հայ-ղազախական հարաբերությունների ներկա օրակարգին և, մասնավորապես, հումանիտար ոլորտում կապերի խորացման հարցերին:

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս դեսպանի՝ Ղազախստանի ժողովրդին գալիք ազգային տոնի` Ղազախստանի Անկախության օրվա կապակցությամբ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter