HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը՝ Հայաստանում խոհրդարանական ընտրությունների վերաբերյալ

ԱՄՆ պետական դեպարտամենտն արձագանքել է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ շնորհավորելով հայ ժողովրդին:

Պետդեպի հայտարարության մեջ նշվում է, որ իրենք ողջունում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ) գնահատականն այն մասին, որ Հայաստանի խորհրդարանական ընտրությունները եղել են մրցակցային և թեկնածուները կարողացել են ազատորեն քարոզարշավ իրականացնել: 

«Միացյալ Նահանգները համաձայն է ԵԱՀԿ-ի նախնական եզրակացություններին, որ ընտրական գործընթացը վայելել է լայն հանրային վստահություն և հարգանք հիմնարար ազատությունների նկատմամբ: Մենք կոչ ենք անում իշխանություններին հետագա ընտրություններում խորհուրդների համար դիմել ԵԱՀԿ-ին և Վենետիկի հանձնաժողովին»,- ասվում է հայտարարությունում:

Պետդեպը ընդգծում է, որ 2018 թվականը Հայաստանում ուշագրավ փոփոխությունների տարի էր: 

«27 տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ձգտել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների և ինստիտուտների զարգացմանը: Մենք ակնկալում ենք Հայաստանի նոր խորհրդարանի և կառավարության հետ համատեղ աշխատանք՝ խորացնելու համար մեր երկկողմանի գործընկերությունը և համագործակցությունը՝ օրենքի գերակայության և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարիի, առևտրի և ներդրումների զարգացման, ինչպես նաև տարածքային և համաշխարհային անվտանգության ապահովման նպատակով»,- եզրափակում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի  9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը (70.43 %), «Բարգավաճ Հայաստան» (8.27 %) և «Լուսավոր Հայաստան» (6.37 %) կուսակցությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter