HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շիրակում և Լոռիում իրականացվել է փորձնական ծրագիր՝ հավ և երինջներ տրամադրելով 133 ընտանիքի

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ) 1993թ.-ին անդամակցելուց ի վեր` Հայաստանում բազմաթիվ ծրագրերեն իրականացվում, որոնք միտված են նպաստելու երկրում գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանը, պարենային անվտանգության ապահովմանը և աղքատության նվազեցմանը: Այս մասին տեղեկացնում է կազմակերպությունը։

«Նպաստ+» փորձնական ծրագրի իրականացման համար ընտրվել են Լոռու և Շիրակի մարզերը, որպես աղքատության բարձր մակարդակ ունեցող և առավել  խոցելի մարզեր: ՊԳԿ-ի կողմից իրականացվող այս ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության կողմից և հանդիսանում է համապարփակ ծրագրի մաս, որի նպատակն է հզորացնել պարենային ապահովությանը և սնուցմանն ուղղված կարողությունները Կովկասի և Կենտրոնական Ասիայի ընտրված երկրներում:

Ծրագրի իրականացման համար ընտրվել են 65 նպաստառու ընտանիք Շիրակի մարզի Մարմաշեն և 68-ը՝ Լոռու մարզի Գյուլագարակ խոշորացված համայնքներից: Շահառու ընտանիքների ընտրությունը կատարվել է նախապես հաստատված չափորոշիչների հիման վրա: Նախնական ցուցակներով ընտրություն կատարելուց հետո տնայցեր են իրականացվել՝ տնային տնտեսությունների պայմաններին ծանոթանալու և իրավիճակը արձանագրելու համար:

Կարևորվել է ընտանիքի ինչպես նպաստառու լինելու հանգամանքը, այնպես էլ  2 և ավելի անչափահաս երեխաների առկայությունը, որոնցից առնվազն մեկը 0-5 տարեկան, հաշվի են առնվել նաև այլ պայմաններ՝ ընտանիքում հաշմանդամի, միակողմանի ծնողազուրկի, աշխատուժի առկայությունը և այլն: Պայմաններից (օրինակ, գոմի առկայությունը և վիճակը)  և աշխատուժի հնարավորություններից կախված շահառու ընտանիքներից մի մասին տրամադրվել են 30-ական ածան հավ և 100 ազնվամորու թուփ, իսկ մյուսներին՝ գոմի և պահման պայմանների առկայության դեպքում՝ մեկական երինջ, ինչպես նաև մեկ տարվա կեր՝ հավերի և երիջների համար:

«Ծրագիրը փորձնական  է և նպատակ է հետապնդում ստեղծել և ուժեղացնել  սնուցման, սոցիալական պաշտպանության և գյուղատնտեսության զարգացման միջև փոխադարձ կապերը», - նշում է ՊԳԿ ծրագրի տեխնիկական փորձագետ Մարիաննա Քոչարյանը:

«Հաջորդ շաբաթ նախատեսվում է  փորձնական ծրագրում ընդգրկված շահառուների համար իրականացնել դասընթացներ՝ կենդանիների և թռչունների խնամքի, կերակրման և պահվածքի վերաբերյալ  անհրաժեշտ գիտելիքի և պրակտիկ խորհուրդների տրամադրման նպատակով»:

Ըստ ՊԳԿ-ի՝ պարենային ապահովության վիճակի մասին տարածաշրջանային հաշվետվության, Հայաստանը հիմնականում խնդիր ունի թերսնման և ցինկի ու այլ միկրոսննդային տարրերի պակասի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter