HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Պաշտպանները միջնորդել են Մանվել Գրիգորյանին 20 մլն դրամ գրավով ազատել

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Մարինե Մելքոնյանի, քիչ առաջ հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին, դռնփակ դատական նիստից դուրս գալով, լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Նշենք, որ դատարանն այսօր քննում էր Գրիգորյանի խափանման միջոցը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության և գրավը Գրիգորյանի նկատմամբ թույլատրելի ճանաչելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունները: Արսեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որպես գրավի չափ են նշել 20 մլն դրամը:

Դատարանը խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը:

Հիշեցնենք, որ նիստի ընթացքում Գրիգորյանի մոտ առողջական խնդիրներ էին առաջացել, և նրա համար շտապօգնություն էր հրավիրվել դատարան: 

Լուսանկարում՝ Արսեն Մկրտչյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter