HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության գործով ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող

Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության գործով ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին գլխավոր դատախազությունից: 

Նշենք, որ դեկտեմբերի 3-ին լուր տարածվեց այն մասին, որ անհայտ անձը դաժան ծեծի է ենթարկել Գյումրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Ղուկասյանին։ Վերջինս  մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել էր: 

Սպանվածը Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակից էր, ընդգրկված է Տիգրան Մեծ փողոցում աշխատող հավաքարարների բրիգադում: Ըստ նախնական տեղեկությունների՝ սպանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ կինը գնալիս է եղել աշխատանքի: Թե ինչն է եղել հանցագործության դրդապատճառն, այս պահին պաշտոնական տեղեկություններ չեն տրվել: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter