HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ժամը 09:35-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար: 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արագածոտնի մարզի Ապարան, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան և Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Վարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է  բեռնատարների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն  ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter