HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինվորների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

Զինվորները բաց նամակ են գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ իրենց ծառայակցի մոր՝ Հասմիկ Սարգսյանի քրեական գործի վերաբերյալ։ Նամակը ներկայացնում ենք ամբողջությամբ։ Նամակն իր ֆեյսբուքյան էջում հրապարկել է  «Իրավունքի ուժ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համահիմնադիր Արման Ղարիբյանը․

«Հարգելի պարոն Փաշինյան,
Ձեզ են գրում մի խումբ զինծառայողներ, ովքեր խիստ մտահոգված են իրենց ծառայակից ընկերոջ ընտանեկան դժբախտությամբ։ Վերջինիս մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, հանրությանը հայտնի է դարձել որպես հանուն իր երեխաների գողություն կատարած կին։ Այժմ նրան սպառնում է 5 տարի ազատազրկում։ Առանց խորանալու գործի իրավական կողմի մանրամասների մեջ՝ պարզապես մեր կարծիքն ենք արտահայտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Մենք անգամ չենք պատկերացնում, որ մեկ ամսից զորացրվող մեր ընկերը կարող է գնալ տուն ու չտեսնել տանը ոչ իր մորը, ոչ էլ անչափահաս քույրերին։ Ավելին՝ նա կարող է անգամ վերադառնալու տուն էլ չունենալ, քանի որ ընտանիքը չունի սեփական բնակարան, վարձով են ապրում, և մոր կալանավորվելուց հետո այդ տնից երեխաներին դուրս կհանեն, քանի որ չկա որևէ մեկը, ով կհոգա տան վարձի ծախսերը։

Պարոն Փաշինյան, պարզապես խնդրում ենք Ձեզ, ներում շնորհեք մեր զինակցի մորը, բարեգթություն ու մարդասիրություն դրսևորեք։ Պարզապես հասկացեք, որ Հասմիկ Սարգսյանը ստիպված է եղել հանցավոր քայլի դիմել իր երեխաներին սովից փրկելու համար։ Նա այդ երեխաներին փրկել է նաև հանուն մեր երկրի, նաև այդ քայլի շնորհիվ է, որ մենք հրաշալի ծառայակից ընկեր ունենք մեր կողքին։

Հասմիկ Սարգսյանին պատժելով՝ մեր պետությունը արդարադատություն չի իրականացնի, այլ պարզապես կվերացնի առանց այդ էլ լուրջ դժվարություններ տեսած ու զրկանքներ կրած այս ընտանիքը։ 
Ակնկալում ենք անձամբ Ձեր միջամտությունը։ 
Հարգանքով»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter