HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սկրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերումն ավելացել է

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն ընդունել է «Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն Իրինա Լազարյանին: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանում գործում է 1992-ից: Իրականացնում է բարեսիրական ծրագրեր ինչպես Հայաստանում և Արցախում, այնպես էլ Սիրիայում և Լիբանանում` մինչև 14 տարեկան անապահով հայ երեխաներին տրամադրելով անվճար ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ։ Կազմակերպության կլինիկաները տեղակայված են Երևանում, Գյումրիում, Գորիսում, Վանաձորում և Ստեփանակերտում: Ծառայություններից օգտվում է տարեկան 60 հազար երեխա:

Ներկայացնելով կազմակերպության առաքելությունը` Իրինա Լազարյանը նշել է, որ Գյումրիում նոր շենք կառուցելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ բուժման կարիք ունեցողները շատացել են: Իսկ դրա հիմնական պատճառը մարզային դպրոցներում կազմակերպված ատամնաբուժական և ակնաբուժական սքրինինգային հետազոտությունների միջոցով հայտնաբերման ավելացումն է: Բուժման կարիք ունեցող երեխաների թիվն աճել է մոտ 1000-ով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մի շարք կազմակերպչական հարցեր, մասնավորապես` երեխաներին մատուցվող ատամնաբուժական և ակնաբուժական ծառայությունների հասանելիության, ավելի վաղ տարիքում խնդիրների հայտնաբերման, շարժական ծառայություններ մատուցելու հնարավորության վերաբերյալ:

Արսեն Թորոսյանը բարձր գնահատելով կազմակերպության բարեգործական ծրագրերը` համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter