HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցեց Հայաստանի և Արցախի գինիներին նվիրված միջոցառումներին

Դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում կայացավ Հայաստանի և Արցախի գինիների համտես-երեկո՝ Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի փոխնախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի նախագահ Գի Տեսիեի (Guy Teissier) նախաձեռնությամբ: Այս մասին հաղորդու է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսիացի և ֆրանսահայ հասարակական, մշակութային գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ֆրանսահայ համայնքի անդամներ:

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ Գի Տեսիեն իր ուրախությունն արտահայտեց առաջին անգամ, Ֆրանսիայի Ազգային ժողովում Հայաստանից և Արցախից բերված գինիների ներկայացման կապակցությամբ ինչպես նաև հույս հայտնեց, որ միջոցառումը կօժանդակի հայկական գինիների՝ Ֆրանսիայում առավել մեծ ճանաչմանը: Նա ընդգծեց նաև, որ հաճելի է, որ Հայաստանի անկախությունից ի վեր և հատկապես վերջին տարիներին գինեգործությունը նոր վերելք է ապրում և հայկական գինին վերագտնում է ինչպես իր ավանդական որակը, այնպես էլ արժանի տեղը հայկական հյուրընկալ սեղանին:

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը իր խոսքում հիշեցրեց, որ Հայաստանը, ըստ աստվածաշնչյան պատումի և նաև հույն պատմիչների, համարվում է խաղողագործության և գինեգործության բնօրրանը։ Այդ փաստը հաստատվում է նաև Հայաստանի տարածքում վերջերս տեղի ունեցած հնագիտական ուսումնասիրություններով և Արենի գյուղի մերձակայքում աշխարհի հնագույն՝ ավելի քան վեցհազարամյա պատմություն ունեցող գինեգործական հնձանի հայտնաբերմամբ։ Ընդգծվեց, որ եզակի էնդեմիկ տեսակներից պատրաստված հայկական գինիները սկսում են մեծապես գնահատվել մասնագետների կողմից և իրենց արժանի տեղը գրավել համաշխարհային գինեգործական ժառանգությունում։  

Երեկոյի ընթացքում ներկաները համտեսեցին՝ հայաստանյան «Տակառ», «Կուռ», «Ոսկենի» ինչպես նաև արցախյան «Կատարո» և «Տակրի» գինիները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter