HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կդադարեցվի 500 եվրո արժեքով թղթադրամների թողարկումը

Եվրոպական կենտրոնական բանկը հայտարարել է, որ հունվարի 27-ին կդադարեցվի 500 եվրո արժեքով թղթադրամների թողարկումը։

Համարվում է, որ հենց այս արժեքի թղթադրամներն են օգտագործում փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման համար։ Եվրոպական մամուլը 500 եվրոանոց թղթադրամներին տվել է «Բեն Լադեն» մականունը։

«2019 թ․ հունվարի 27-ին եվրոգոտու 19 ազգային կենտրոնական բանկերից 17-ը կդադարեցնի 500 եվրո արժեքով թղթադրամների թողարկումը»,-նշված է Եվրոպական կենտրոնական բանկի կայքում զետեղված հայատարարությունում։

Այս որոշումը բանկն ընդունել է դեռեւս 2016 թ․-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter