HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԿԸՀ-ն ամփոփեց մանդատ ստացած և մանդատից հրաժարված անձանց ցուցակները, որոշեց ԱԺ առաջին նիստի օրը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր արտահերթ նիստ է հրավիրել՝ ամփոփելով ինքնաբացարկ հայտնած անձանց ցուցակները։ 18 պատգամավոր ինքնաբացարկ է հայտնել «Իմ քայլը» դաշինքից, երկու պատգամավոր՝ «Լուսավոր Հայաստանից», Բարգավաճ Հայաստանից ինքնաբացարկի դիմում չի եղել։ Լուսավոր Հայաստանից ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի եղբայրը՝  Քրիստ Մարուքյանը և Արմեն Բաղդասարյանը։ ԿԸՀ-ն ամփոփեց նաև մանդատ ստացած անձանց ցուցակները.

«Իմ քայլը դաշինք»

Թիվ 1 ընտրատարածքից «Իմ քայլը» դաշինքով մանդատ են ստացել՝ Հայկ Կոնջորյանը, Երջանիկ Հակոբյանը, Մխիթար Հայրապետյանը, թիվ 2 ընտրատարածքից՝ Լենա Նազարյանը, Նիկոլայ Բաղդասարյանը, Լիլիթ Մակունցը, Վահագն Հովակիմյանը, թիվ 3 ընտրատարածքից՝ Արարատ Միրզոյանը, Հրաչյա Հակոբյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Գևորգ Պապոյանը, թիվ 4՝ Ալեն Սիմոյանը, Վահագն Գրիգորյանը, Հակոբ Սիմիդյանը, թիվ 5` Սեդրակ Թևոնյանը, Տաթևիկ Գասպարյանը, Սերգեյ Ատոմյանը, Հովիկ Աղազարյանը, թիվ 6՝ Արգիշտի Մեխակյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Նարեկ Մկրտչյանը, թիվ 7` Մաթևոս Ասատրյանը, Սերգեյ Մովսիսյանը, թիվ 8՝ Վարազդատ Կարապետյանը, Հայկ Սարգսյանը, Թագուհի Թովմասյանը, թիվ 9՝ Արամ Խաչատրյանը, Արփինե Դավոյանը, Արեն Մկրտչյանը, Արտաշես Պետրոսյանը, թիվ 10՝ Սասուն Միքայելյանը, Վահե Հովհաննիսյանը, Լիլիթ Ստեփանյանը, Վաղարշակ Հակոբյանը, թիվ 11` Կարեն Սարուխանյան, Սոֆիա Հովսեփյանը, Նազելի Բաղդասարյանը, թիվ 12՝ Տիգրան Կարապետյանը, Կարեն Համբարձումյանը, Արմեն Խաչատրյանը, թիվ 13՝ Սիփան Փաշինյանը, Վահե Ղալումյանը։

Համապետական ցուցակի երկրորդ մասից (ազգային փոքրամասնություններ, հեղ․) պատգամավոր են ընտրվել՝ Ռուստամ Բաքոյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Արսեն Միխայլովը, Կնյազ Հասանովը։

Համապետական ցուցակի առաջին մասից պատգամավոր են ընտրվել՝ Ռուբեն Ռուբինյանը, Մարիա Կարապետյանը, Նարինե Խաչատուրյանը, Գայանե Աբրահամյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Լուսինե Բադալյանը, Անուշ Բեղլոյանը, Եղիշե Սողոմոնյանը, Շիրակ Թորոսյանը, Արմեն Փամբուխչյանը, Աննա Կարապետյանը, Հայկ Գևորգյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հովհաննես Իգիթյանը, Արման Բոշյանը, Արման Եղոյանը, Ալեքսանդր Ավետիսյանը, Քրիստինե Պողոսյանը, Վլադիմիր Վարդանյանը, Տիգրան Ուլիխանյանը, Թագուհի Ղազարյանը, Արսեն Ջուլֆալակյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սոնա Ղազարյանը, Կորյուն Մկրտչյանը, Արտակ Մանուկյանը, Սուրեն Գրիգորյանը, Մերի Գալստյանը, Նարեկ Զեյնալյանը, Համազասպ Դանիելյանը, Սիսակ Գաբրիելյանը, Էդգար Առաքելյանը, Գոռ Գևորգյանը, Բաբկեն Թունյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Ծովինար Վարդանյանը, Վահագն Թևոսյանը, Միքայել Զոլյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սոս Ավետիսյանը, Արթուր Դավթյանը, Սարգիս Խանդանյանը։

«Բարգավաճ Հայաստան»

Թիվ 1 տարածքային ընտրական տեղամասից՝ Վարդան Վարդանյանը, թիվ 5՝ Տիգրան Ստեփանյանը, թիվ 6՝ Քաջիկ Գևորգյանը, Արայիկ Աղաբաբյանը, թիվ 7՝ Նորա Առուստամյանը, թիվ 8` Հրանտ Մադաթյանը, թիվ 9 ՝ Արթուր Դալլաքյանը, թիվ 10՝ Էդուարդ Բաբայանը, Դավիթ Մանուկյանը, Ջանիբեկ Հայրապետյանը, թիվ 11՝ Վարդան Ղուկասյանը, Վարդևան Գրիգորյան, թիվ 12՝ Նաիրա Զոհրաբյանը։

Ցուցակի առաջին մասից պատգամավոր են ընտրվել Գագիկ Ծառուկյանը, Միքայել Մելքումյանը, Արթուր Գրիգորյանը, Տիգրան Ուրիխանյանը, Արման Աբովյանը, Վահե Էնֆիաջյանը, Իվետա Տոնոյանը, Գևորգ Պետրոսյանը, Շաքե Իսայանը, Սերգեյ Բագրատյանը, Արտյոմ Ծառուկյանը, Կարինե Պողոսյանը, Սողոմոն Սողոմոնյանը։

«Լուսավոր Հայաստան»

Թիվ 1 ընտրատարածքից՝ Գուրգեն Բաղդասարյանը, թիվ 2՝ Գևորգ Գորգիսյանը, թիվ 3՝ Էդմոն Մարուքյանը, թիվ 4՝ Մանե Թանդիլյանը, թիվ 6` Էդվարդ Անդրեասյանը, թիվ 8՝ Ռուբիկ Ստեփանյանը, թիվ 9` Տարոն Սիմոնյանը, Հրանտ Այվազյանը, թիվ 11՝ Սարիկ Մինասյանը։

Ցուցակի առաջին մասից պատգամավոր են ընտրվել Արման Բաբաջանյանը, Արկադի Խաչատրյանը, Անի Սամսոնյանը, Հարություն Բաբայանը, Արմեն Եղիազարյանը, Աննա Կոստանյանը, Կարեն Սիմոնյանը, Սրբուհի Գրիգորյանը, Սարգիս Ալեքսանյանը։

ԿԸՀ կազմը ստորագրեց արձանագրությունները, ապա որոշեց յոթերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը, այն կլինի հունվարի 14-ին ժամը 10.00-ին։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են 2018 թվականի դեկտեմբերի 9-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter