HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Չստացված փախուստ ոստիկաններից ԱՄՆ-ում. Կարապետ Կիրիչյանը կարող է ազատազրկվել

Լոս Անջելեսի փաստաբանական գրասենյակը հայտնում է, որ 46-ամյա Կարապետ Կիրիչյանը (Հյուսիսային Հոլիվուդ) մեղադրվում է գողացած ֆուրգոնով ոստիկաններից փախուստի դիմելու համար, ինչի արդյունքում տուժել են բազմաթիվ մարդիկ:

Կարապետ Կիրիչյանին (Karapet Kirichyan) առաջադրվել է մեղադրանք մի քանի հոդվածներով` հարձակում մահացու զենքով և փոխադրամիջոցով, փախուստ ոստիկաններից` այդ ընթացքում վարելով մեքենան առանց մեքենայի տիրոջ համաձայնության և անխոհեմաբար, որից տուժել է այլ անձ:

Հունվարի 9-ին, Կիրիչյանը ենթադրաբար Վեն Նայզ (Van Nuys) քաղաքում գողացել է ֆուրգոն: Ըստ դատախազների` ճանապարհին ոստիկանները նկատել և սկսել են հետապնդել մեքենան: Հետապնդման ժամանակ մեղադրյալը, ենթադրաբար, բախվել է այլ տրանսպորտային միջոցների` վնաս պատճառելով դրանց, այնուհետև հարվածել փողոցի լուսատուին և ցած է նետել նաև: Հետապնդումն, ըստ քրգործի, ավարտվել է Հոլիվուդում:

Գործով, ըստ հաղորդագրության, պահանջվում է 335 000 ԱՄՆ դոլարի չափով գրավ: Կիրիչյանը կարող է դատապարտվել ավելի քան 13 տարի ազատազրկման, եթե հաստատվի առաջադրված մեղադրանքը: Գործն առայժմ քննվում է Լոս Անջելեսի ոստիկանությունում:

ktla.com կայքի ֆեյսբուքյան էջը հետապնդման ժամանակ ուղիղ հեռարձակմամբ ցույց է տվել, թե ինչպես է վարորդը մեծ արագությամբ խույս տալիս ոստիկաններից, հարվածում ընթացքը խոչընդոտող մեքենաներին (տեսագրության 4:41 րոպե):

Լոս Անջելեսի ձերբակալվածների բազայի հանրային տվյալներով` Կարապետ Կիրիչյանն այժմ գտնվում է բանտում: Ըստ նշված բազայի` պահանջվող գրավի գումարը այս պահին կազմում է 165 հազար ԱՄՆ դոլար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter