Ամեն օր 26 համայնքներից 10-15 բեռնատարներով աղբ է բերվում Մասիսի տարածաշրջանի աղբավայր։
Ընկերության փոխանցմամբ՝ ջրամատակարարման դադարեցումը պայմանավորված է երկու վթարներով. վթարվել է ջրատարը, որի միջոցով «Արարատյան» պոմպակայանից ջուրը մղվում է Երևան և պոմպակայանը, որտեղ տեղադրված են ջուրը մղող պոմպերը:
Ազիզ Հասանյանն ու Կորյուն Շահինյանն արդեն 10 տարի է` ամեն առավոտ Արարատի մարզի Մարմարաշեն համայնքի կովերին տանում են արոտ: Առավոտ` ժամը 07։00-ին, Կորյունը գյուղի մի ծայրից, Ազիզը՝ մյուս, գոմերից հանում են կովերին և նախիրը քշում դեպի Մարմարաշենի...
Ոստիկանությունից վարորդին պարզաբանել են, որ ազդանշան տալով` վարորդը խաթարել է քաղաքացիների անդորրը։
Մինչ ոչխարները կարածեն, Ներսեսը հենվում է հողի թմբին ու հեռախոսով մտնում համացանց: Այդպես է անցկացնում ժամանակը։
Աշտարակով անցնող ճանապարհի մի մայթին Ջիմ Թորոսյանի հեղինակած այս հուշարձանն է, մույս մայթին՝ աղբանոց դարձած տարածքը: Հուշարձանը տեղադրված է Օշական գյուղի մուտքից քիչ հեռու: Այս հուշարձանի կողքով են զբոսաշրջիկներն ու դպրոցականներն այցելում Մեսրոպ...
Արարատի մարզի Նորամարգ համայնքի գյուղամիջի ճանապարհները անմխիթար վիճակում են. ասֆալտապատ ճանապարհ չկա, դրանց գրեթե ողջ երկայնքով էլ փոսեր են:
Երեխաների ձկնորսության գործիքները հարազատներն են սարքել։ Վանի ուռկանը պապն է պատրաստել, իսկ Արտաշինը՝ հայրը։ Ինքնաշեն ուռկաններն այս պահին երեխաներին բավարարում են, ծնողներից պրոֆեսիոնալ ձկնորսական պարագաներ դեռևս չեն պահանջում։
Արարատի մարզի Նորամարգ համայնքում շարունակվում է ավագանու անդամների և համայնքի ղեկավարի ընտրությունը։ 17։00-ի դրությամբ քվեարկել է գրանցված 1606 քվեարկողներից 765- ը կամ 47 %-ը։
Ընտրական գործընթացին ծանոթանալու համար 13:00-ի սահմաններում ընտրատեղամաս եկավ նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
Շատ են նաև քվերակողներին օգնողների թիվը: Մեր՝ ընտրատեղամասում գտնվելու մի քանի րոպեների ընթացքում արձանագրեցինք ընտրողներին օգնելու մի քանի դեպք:
22 տարի անց Նորամարգը նոր գյուղապետ կունենա։ 1996 թվականից համայնքը ղեկավարող ՀՀԿ-ական Սարգիս Գալստյանը այս ընտրություններին իր թեկնածությունը չի առաջադրել։
Մանկապարտեզը տարվա ընթացքում գործում է յոթ ամիս, քանի որ գազաֆիկացված չէ, չի ջեռուցվում:
Ցերեկային կենտրոնը երեք տարի գործել է ԱՄՆ դեսպանատան ֆինանսավորմամբ, սակայն հունվար ամսին այդ ֆինասավորումը ավարտվում է և կենտրոնը փակման եզրին է հայտնվում: Ինչպես «Հետք»-ի հետ զրույցում նշեց «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն...
Երևանում՝ Կարապի լճի շրջակայքում այսօր և վաղը «Սուրճի և թեյի փառատոն» է։
Երևանը տոնում է ծննդյան 2799-ամյակը։ Մի քանի տասնյակ միջոցառումներ են կազմակերպվել թե՛ Երևանի Կենտրոնում և թե՛ այլ վարչական շրջաններում։
Արմավիրի մարզի Այգեվան գյուղի հեռու դաշտերի մի անկյունում մեղվապահ Արսեն Հովհաննիսյանի մեղվի 70 փեթակներն են։ Ամռան ամիսներին Արսենը այդ տարածքում և´ այգին է մշակում, և´ մեղուներին պահում։
Սարդարապատցիները չեն բողոքում խաղողի այս տարվա բերքից, ասում են՝ նախորդ տարվա կարկուտի հասցրած վնասներից հետո, այս տարի կկարողանան երկու տարվա կուտակված պարտքերը մարել։
Արմավիրի մարզի Այգեվան գյուղի «Դեղձանոցներ» կոչվող այգիները ճանապարհի հետ անշուք են դառնում: Ճանապարհի ողջ երկայնքով ջրի պակասից չորացած ծառեր են, ծառերի վրա մնացած ու թոշնած կամ գետնին ընկած դեղձեր:
Երեւանի Պուշկին 51/1 հասցեի (նախկին Սարյան փողոցի 19-21 հասցեներն են) բնակարանի սեփականատեր Լաուրա Մարդոյանը, 2016 թվականին Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան վերադառնալով, գնացել է իր գնած բնակարան և տեսել, որ բնակարանի դուռը փոխված է և վրան փակցված...
Արդեն չորրորդ տարին է` Երևանում անցկացվում է «Գյուղական կյանքի և ավանդույթների» ամենամյա փառատոն: Գյուղատնտեսության նախարարության փոխանցմամբ՝ փառատոնի նպատակն է գյուղատնտեսական արտադրանքի, ավանդական մշակույթի և բերքի տոնի շուրջ համախմբել...
13։30-ի սահմաններում, «Վերնիսաժ»-ի հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Կայանատեղիի ականատես կարգավարի փոխանցմամբ՝ մի տղամարդ «Թուֆենկյան» հյուրանոց մտնելիս է եղել, երբ նրա ուղղությամբ կրակոցներ են հնչել։
Հիմնական խնդիրը շենքերին հարող տարածքների դիտահորերի անսարքությունն է, խցանումները, որոնց պատճառով շենքերի կոյուղաջրերը լցվում են նկուղներ։ Իսկ ձմռանը խողովակները սառչելու վտանգի տակ են։
Գիշերային լուսավորությամբ ապահովված է Սեւանի փողոցների 60 %-ը կամ 45-ը։ Մնացած 40 % փողոցները լուսավորելու համար անհրաժեշտ է 170 մլն դրամ։
Առևտրականների փոխանցմամբ՝ այս որոշումից հետո առանց աշխատանքի է մնում 80-90 մարդ, որոնցից շատերը 20 տարի աշխատել են նույն տարածքում։
Սեպտեմբերի 3-ին Բյուրականի անտառում բռնկված հրդեհը մինչ օրս չի հաջողվում մարել։ Այսօր իրավիճակը ավելի է բարդացել. բռնկված հրդեհը տարածվել է անտառում, որի որոշ հատվածներ անանցանելի են։
«Կորեայի ձոր» կոչվող տարածք տանող ճանապարհին Քանաքեռավանի համայնքապետարանը նախազգուշական ցուցանակ է տեղադրել, որ աղբ թափելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 25 000 դրամով:
«Նաիրիտ գործարան»-ի տարածքում այսօր հրդեհ էր բռնկվել: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդմամբ ՝ ժամը 14:00-ի սահմաններում այն մեկուսացվել է: Չնայած դրան՝ մինչ այժմ կրակի շերտեր են երևում, իսկ ծուխը շարունակում է տարածվել գործարանի և հարակից...
Այժմ արգելոցում աշխատում են արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական խմբերը, որոնք տեղում հետմարման աշխատանքներ են իրականացնում։
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում հրդեհը շարունակվուն է: Արտակարգ իրավիճակների նախարարության` տեղում ծառայություն իրականացնող աշխատանքային խմբի նախնական տվյալներով՝ արգելոցում այրվել է 400 հա տարածք:
Փաստաբանը պատրաստվում է երկու հայցադիմում ներկայացնել. մեկն՝ ընդդեմ այն անձի, ով ապօրինի կերպով շինարարություն է իրականացրել Ռոզա Գրիգորյանի վարձակալած հողատարածքում: Պահանջելու են վերացնել իրենց՝ որպես վարձակալի իրավունքի խախտումը, այսինքն՝...
«Սանիթեք» ընկերության տվյալներով՝ եթե 2016թ. նույն ժամանակահատվածում ընկերության կողմից օրական հավաքվել և տեղափոխվել է 900-1000 տոննա աղբ, ապա 2017թ. այդ թիվը կազմել է 1000-1100 տոննա։
Որոշ առևտրականներ դեռևս առևտուր են անում, բայց դժգոհում են հաճախորդների քանակից, ոմանք էլ ամբողջովին ապամոնտաժել և ապամոնտաժում են տաղավարները՝ դեռևս չիմանալով, թե ուր պետք է տեղափոխվեն։
Աշխատանքային ավելի քան 60 տարիների ընթացքում վարպետը պատրաստել է 300 ջութակ, 100-ից ավելի ալտ, 39 թավջութակ, 26 քանոն, կիթառներ, վիոլա պոմպոզա երաժշտական գործիքներ։
Գևորգյանները արդեն չորրորդ տարին է` ջերմոցներում և բացօթյա հողատարածքներում բրոկոլի են աճեցնում։ Բրոկոլիի տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Արշալույս գյուղում։
Ճոճկանցի 57-ամյա Վաչագան Վահրամյանը տան բակում կիվի է աճեցնում։ Գյուղացիների մոտ առավել հայտնի Վաչոն կիվիի վազերը տնկել է երեք տարի առաջ։ Նախորդող երկու տարիների ընթացքում կարկուտն ամբողջովին վնասել է կիվիի թփերը։
Մի սենյակում հավաքվել է արձակագրի աշխատասենյակը։ Այնտեղ դրված են նրա զգեստապահարանը, սեղանի շախմատը, զանգը, գրապահարանը, որտեղ նրան պատկանող գրքերն են, իսկ հատակին Պռոշյանի հողաթափերն են։ Պատին նաև փակցված է ծովից ծով Հայաստանի եզակի քարտեզներից...
Նորակոչիկները վիճականությամբ հանում են իրենց զորամասի համարը, իսկ ծնողներն ու հարազատները տեսախցիկի միջոցով հետևում են ընթացքին։
Դիվանագետ Գագիկ Թամազյանը, 3 տարի խատուտիկի գինի պատրաստելու անհաջող փորձերից հետո, մեկ տարի է՝ սկսել է արտադրել հայկական արտադրության խատուտիկի գինին՝ «Butterfly»-ը:
Վերջին 3 տարիներին ապաստան ստանալու ամենաշատ մերժումները ստացել են Իրանի քաղաքացիները։ Հայաստանը Իրանից ապաստանի տրամադրման 59 դիմում է ստացել և 35- ը, որը կազմում է դիմումների 59 %-ը, մերժել։
Այն, ինչ ձեզ համար անպետք է, Կարենի Պանյանի համար օգտագործելի է։ Հնություններ սիրող, մասնագիտությամբ ավագ խոհարարը աղբարկղերի կողքին դրված իրերը հավաքում, վերանորոգում, սեփական նկուղում ցուցադրության է դնում կամ օգտագործում։
Բիոգազը ստանում և օգտագործում են ապրիլ-հոկտեմբեր ամիսներին, քանի որ գոմաղբը գազի վերածող տեխնիկական սարքերը տեղադրված են բացօթյա այգում, և ձմռան ամիսներին խողովակներով հոսող հեղուկը սառչում է։
92-ամյա գրող, դաշնակահար, վաստակավոր մանկավարժ և պրոֆեսոր Յակով Զարգարյանը 1963 թվականից հավաքում է նկարազարդ հավկիթներ։ Պրոֆեսորի 54 տարվա հավաքածուում արդեն կա 1069 ձու՝ 48 երկրից, 108 քաղաքից։ Փայտե, կերամիկակակն, ապակե և պողպատե հավկիթների վրա...
Անդրադառնալով երեխայի էպիլեպսիկ նոպաների առկայությանը՝ Անուշ Սիմոյանը կրկին հավաստեց, որ դրանց մասով որևէ օբյեկտիվ փաստաթուղթ չի ներկայացվել, չի մանրամասնվել դրանց բնույթը, տևողությունը, ծանրության աստիճանը։
Քիչ առաջ հրատապ ասուլիս էր հրավիրել «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Փոստանջյանը ասուլիսի սկզբում ասաց, որ ընտրակեղծարարության արտառոց փաստ ի հայտ է եկել դեռևս երեկ երեկոյան, երբ ոստիկանները ընտրատեղամասում տեղափոխել...
52-ամյա Լևոն Ղազարյանն ավելի քան 25 տարի պահում է տարբեր ցեղատեսակների շներ։ Հիմա ունի 17 շուն՝ 16 ավչարկա և մեկ պուդել ցեղատեսակի։
Այս տներն արևային էներգիայի կայաններով ապահովելու համար կառավարությունը ծախսել է 40 մլն դրամ։
Գյուղը հիմնակնում հայտնի է թարխունի մշակմամբ։
«Ելք» դաշինքի կազմում Երևանի ավագանու անդամի թեկնածու Զառա Բաթոյանն անդրադառնում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, նրանց համար մատչելի քաղաք ստեղծելու լուծումներ առաջարկում, մատնանշում մրցակից ուժերի ծրագրերի «թույլ» կետերը: