HY RU EN
Asset 3

Загрузка

Нет материалов Нет больше страниц

Не найдено ни одного докуметна по Вашему запросу

Арцах: граница (фото)

Фото: Армен Ерамишян

Комментарии (10)

Գեւորգ
Ընտիր ջահելներ են, կրակով լեցուն: Լրագրողների կանոնավոր դիրքեր այցելելն իսկ արդեն դրական կարեւոր քայլ է, իսկ շորի հինն ու նորը այդքան էլ շատ կարեւոր չեն: Լավ կլինի, ասենք, որ ատամնաբուժներ էլ մեկ մեկ այնտեղ գնան լրագրողների հետ:
Միհրան
Հետաքրքիր է որ մեկնաբանողը արդարացնում է Հետքի դիրքորոշումը օգտագործելով «ռազմական գաղնիք» ի պատրվակը» Բայց մյուս կողմից, Հետքը արտատպում է յետեւյալ ՊՆ-ի հայտարարությունը «Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Լևոնի Ղամբարյանի դին» որտեղ նշվում է սպանված զինվորի անունը, ծննդյան տարին եւ վայրը։ Այս տվյալները «ռազմական գաղնիք» չե՞ն։ Եւ, զարմանալիորեն, Ադրպատական մամուլը հետաքրքրված է նման պաշտոնական լրերով։ News.Az փոխանցել է հայ զինվորի մահի լուրը։ Տես՝ Ministry of Defense about the death and wounding of Armenian soldiers (http://news.az/articles/karabakh/124010):
Միհրան
Ի՞նչ գիտես ես որտեղ եմ նստել; Հետո, իմ որտեղ լինելը ի՞նչ կապ ունի բուն հարցին։ Ռազմական ի՞նչ գաղտնիք։ Այս նկարները ցույց տալով, Հետքը ի՞նչ է փոխանցում կարդացողին։ Ընկերը այնպես է պաշտպաում Հետքի բռնած դիրքորոշումը, կարծես ինքն Հետքի խոսնակ լինի։
Վահե
Պարզապես կան մարդիկ, ովքեր ԱՄՆ-ում նստած չեն հասկանում, թե ինչ է ռազմական գաղտնիքը, ինչու չի նշվում զորամասի տեղակայման վայրը, զինծառայողների անուններն ու պաշտոնները: Բանակն ամեն մարդու բան չէ, բայց պետք չի ամեն անգամ ցույց տալ սեփական անգիտությունը ու համառորեն առաջ մղել այն:
Միհրան
Չես իմանում ով են, որտեղ է նկարված, առ քեզ լրագրություն։ Հետքը չի հասկանում ՖԲ-ի եւ հավաստի լրատվության տարբերությունը։ Չէ՞։
Պատահական անցորդ մը
Զինծառայողներից մեկի դիմային ատամներից մի քանիսը փչացած են (սևացած, ծակծկված): Ինչպե՞ս հպարտանանք, երբ սեփական երկրի ՊՆ-ն չի բուժում իր զինվորի ատամները: Իսկ զինծառայողների իբր զրահապատ գլխարկների վրա էլ ՛՛յեքա՛՛ մեծ փայտյա վահանակ են տեղադրել, որ ի՞նչ: Իբր ըստ անունի հա՞: Ամոթելա, էս որ դարնա:
Պատահական անցորդ մը
Ճիշտն ասած, այս լուսանկարները դիտելիս ես հասկացա, որ հայկական բանակը ապահովված է ՛՛80-ականների պաշտպանիչ գլխարկներով՛՛, որոնց ամրակները ձեռքի, կասեի հենց զինվորների կարկատածն են: Օրինակ մի քանիսինը կոճակով է, ինչը անթույլատրելի է. առնվազն զինծառայողի օպերատիվությունը ընկնում է: Մյուսինը պայուսակի ամրագոտու ամրակի հատվածը կտրել ու կարել են և այսպես շարունակ: Մի խոսքով, սահմանին կանգնած զինվորը ոչ միայն կռվում է հին ու կիսաժանգոտած կալաշնիկներով, այլ նաև հագնում է անհարմար, հին ու մի կերպ կցմցած, կարկատած պաշտպանիչ գլխարկներ: Հագուստի գունային տարբերությունից էլ պարզ է, որ այն չունի որակ, քանզի գույնը մի քանի ամսվա ընթացքում խամրումէ: Այս բոլոր հատկանիշները շատ բան են ասում: Հպարտացեք, ճիշտ եք անում:
Միհրան
Շատ կներեք, բայց անանուն զինվորների նկարները Հետքում դնելը լրագրություն չէ։ Գոնէ, իսկական լրագրողին սա պարզ պիտի լիներ։ Առանց որեւէ նկարագրության տալու, նման բան անելը, անհասկանալի է, եւ կարդացողին պիտի թվա որ Հետքը խոսնակի եւ լրագրողի միջեւ տարբերությունը չի հասկանում։
Վահե
Միհրանին. Եթե մարդ իր երկիրը պահող զինվորներով պիտի հպարտանա միայն անունները կարդալու դեպքում, առնվազն կարելի է ծիծաղել: «Հետքը» ՊՆ խոսնակի դերին չի հավակնում ամենեւին: Ի գիտություն չիմացողների՝ ծնողներին, հարազատներին, ընկերներին ու պարզապես չճանաչող մարդկանց նկարների միջոցով հայ զինվորի ծառայությունը ցուցադրելը խոսնակություն չէ, այլ լրագրություն, որի ուշադրության կենտրոնում գտնվող թեմաներից մեկը բանակն է:
Միհրան
Հետքում, այս նկարների տեղադրելու նպատակն ի՞նչ է։ Հպարտանա՞նք անանուն այս զինվորներով։ Կարծես Հետքը դարձել է ՊՆ խոսնակը։

Написать комментарий

Комментарии, написанные на латыни, не будут опубликованы редакцией.
Нашли ошибку? Выделите ее и нажмите Ctrl+Enter