2015թ.գարնանը Տանձուտը գետը կոտրել է կամուրջը, և քաղաքապետարանն այն մինչ օրս չի վերանորոգել: Տարվա այս եղանակին գետը վարար չէ, և բնակիչները երբեմն մյուս ափ են անցնում գետի միջով:
Գետի վարարման ժամանակ բնակիչները ստիպված են շուրջ կես ժամ ճանապարհ անցնել ափի երկայնքով`հաջորդ կամուրջ հասնելու և գետի մյուս ափ անցնելու համար: Կամուրջից հիմնականում օգտվում են դպրոցականները: Ափի մյուս կողմում գտնվող սպիտակ շենքը 9-րդ դպրոցն է: