«Հետք»-ը «Առաջարկ նախարարին» նախագծի շրջանակում հարցաթերթի միջոցով մոտ 200 առաջարկներ և հարցեր է ստացել` ուղղված նորանշանակ նախարարներին: Ներկայացնում ենք ընթերցողների՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ուղղած 9 հարցերը և առաջարկները՝ նախարարի պատասխաններով։

Ընթերցողները ֆինանսների նախարարին հարցեր և առաջարկներ են ուղղել հիմնականում վարկերի, հատկապես` հիփոթեքային վարկերի, փոքր և միջին բիզնեսի վերաբերյալ: Նույնաբովանդակ հարցերն ու առաջակները միավորել ենք:

Ֆինանսների նախարարությունը հարցաթերթի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերին միևնույն պատասխանն է տվել` նշելով, որ դրանց լուծումը դուրս է նախարարության լիազորությունների շրջանակից և մեջբերել օրենք:

Այդպիսի պատասխան է տրվել, օրինակ, այն ընթերցողին, ով ինքը նշում է, որ չգիտի` ճիշտ պաշտոնյայի է դիմում, թե ոչ, պարզապես որոշել է տեղեկություն տալ, քանի որ, իր կարծիքով, տարիներ շարունակ պետբյուջե չի մտել էլէկտրաէներգիայի վարձավճարների անհրաժեշտ չափաքանակը: Ընթերցողին տրված պատասխանում նշվում է, որ հարցի կարգավորման հասցեատերը ֆիննախը չէ, բայց և չկա ուղղորդում, թե ում կարող է նա դիմել:

Ֆինանսների նախարարությունից նմանատիպ պատասխան է ստացել նաև մեկ այլ ընթերցող, ով չգիտի, թե ում դիմել PayPal վճարային համակարգի` Հայաստանում ներդրման համար: Ընթերցողն, իր նախաձեռնությամբ, առաջարկն ուղղել է նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին:

Յուրաքանչյուր նկարի կապույտ դաշտում կարդացեք ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին ուղղված առաջարկի կամ հարցի համառոտ բովանդակությունը, նկարից ներքև՝ հարց/առաջարկն ու նախարարի պատասխանն ամբողջությամբ։

 Ընթերցող. Պարոն Ջանջուղազյան, խնդրում եմ նվազեցնել հիփոթեքային վարկերի համար անհրաժեշտ կանխավճարի և տոկոսադրույքի չափերը հետևյալ հիմնավորմամբ: Շատերն ապրում են վարձով, ի վիճակի են ամսական կանոնավոր մարումներ կատարել, սակայն կանխավճարի գումարի և հաշվարկվող տոկոսների պատճառով չեն կարող դիմել հիփոթեքային վարկի համար:

Կարծում եմ, որ հիմնականում հիփոթեքային վարկի համար էական պայմանները՝ աշխատանքի առկայությունը, կանոնավոր վճարումներ կատարելու օբյեկտիվ հնարավորությունը, բավարար են, ուստի ավելի նպատակահարմար է նվազեցնել այդ երկու բաղադրիչները՝ հնարավորություն տալով բնակարան ձեռք բերելու անհրաժեշտություն ունեցող անձանց վերցնել հիփոթեքային վարկ և ամսական վճարել ոչ թե վարձ, այլ սեփական բնակարանի համար:

Եթե ներկայում հնարավոր չէ էականորեն փոփոխել համակարգը (բայց ամեն դեպքում կարծում եմ, որ հնարավոր է), ադեկվատ եմ համարում նաև որոշակի սահմանաչափեր նախատեսել, մասնավորապես՝ բնակարանի արժեքի որոշակի սահմանաչափ՝ շուկայական գներին համապատասխան և իրատեսական, որի դեպքում կգործեն արտոնյալ պայմաններ: Հուսով եմ, որ փոփոխություններ կատարելու դեպքում դրանք կլինեն ռեալ, ոչ թե փակուղի տանող և իրականում ոչինչ չփոխող:

 Ատոմ Ջանջուղազյան. Նախ և առաջ անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ առանց պետության մասնակցությանը մասնավոր անձանց (բանկ/վարկային կազմակերպություն և ֆիզիկական, իրավաբանական անձ) միջև ծագող վարկային իրավահարաբերությունների կարգավորումը դուրս է ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունների շրջանակից: Այնուամենայնիվ, ՀՀ կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում վարկային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, որի շրջանակում 2017թ. հոկտեմբերի 25-ին ընդունվել է «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՕ-182-Ն օրենքը: Այդ օրենքով սահմանվում են բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրեր կնքող կրեդիտառուների իրավունքները, կրեդիտավորողի կողմից տեղեկությունների բացահայտման, բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման պայմանագրերի կնքման և այդ պայմանագրերի հետ կապված այլ հարաբերությունները:

Միաժամանակ ՀՀ կառավարությունը նպատակային որոշ խմբերի համար իրականացնում է պետական նպատակային հիփոթեքային ծրագրեր՝ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» և «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր», որոնք միտված են բարելավելու հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանները տվյալ խմբերի համար: Մասնավորապես.

«Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» ծրագրի շրջանակում հիփոթեքային վարկը տրամադրվում է Երևանում 30 տոկոս և ՀՀ մարզերում 10 տոկոս կանխավճարով, առնվազն 10 տարի մարման ժամկետով, առավելագույնը 10.5 տոկոս տոկոսադրույքով, որից պետությունը սուբսիդավորում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն՝ վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 8.5 տոկոս), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար՝ 4 տոկոսային կետի չափով (այսինքն՝ ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 6.5)՝ մինչև 25 մլն. ՀՀ դրամ արժեքով բնակարաններ ձեռք բերելու համար:

Ծրագրի շահառու կարող են լինել այն երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսիններից առնվազն մեկը երիտասարդ է, իսկ մյուսի տարիքը չի գերազանցում 35-ը (ներառյալ), և ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 65-ը:

«Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի» շրջանակում Երևան քաղաքում շուկայականից ցածր գներով կառուցապատողից բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն է տրվել Հայաստանի Հանրապետության պետական ծառայողներին: Վարկը տրամադրվում է 7.5 տոկոս կանխավճարով, մինչև 20 տարի մարման ժամկետով, առավելագույնը 10 տոկոս տոկոսադրույքով:

 Ընթերցող. Պարոն նախարար, ես անձնական առաջարկ, խնդրանք կամ պահանջ չունեմ։ Պարզապես ուզում եմ տեղեկություն տալ։ Չգիտեմ՝ ճիշտ մարդու եմ դիմում, թե ոչ, բայց նախարարների մեջ դուք, կարծում եմ, ամենահամապատասխանն եք։

Ուզում եմ ասել, որ Գյումրիում լույսի մարդիկ շատ գումարներ են գրպանում։ Լույսի մարդը հաշվիչը հետ է տալիս, բնակչից վերցնում է լույսի վարձի մի մասը և ասում է, որ փոստին պետք է մուծի մյուս փոքր մասը։ Այսպիսով բնակիչը 10 000 դրամ տալիս է լույսի մարդուն, իսկ պետությանը մուծում է 3000 դրամ կամ ավելի քիչ։ Պատկերացրեք, թե ինչքան գումար չի գնում և չի գնացել բյուջե այսքան ժամանակ։

 Ատոմ Ջանջուղազյան. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են նույն օրենքի հավելվածում: Մասնավորապես, նույն օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում կառավարության քաղաքականությունը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ հարցաթերթի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով բարձրացված հարցերը դուրս են ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունների շրջանակից:

 Ընթերցող. Կարծում եմ առաջնային կարևորություն ունի PayPal վճարային համակարգի հետ բանակցություններ սկսել, որպեսզի Հայաստանը տվյալ համակարգի օգնությամբ գումարներ ստանալու հնարավորություն ստանա: Վստահ եմ, որ սա հրատապ խնդիր է մեզ համար, քանի որ հազարավոր մարդիկ հնարավորություն կստանան իրենց ապրանքները արտասահմանյան հսկայական առցանց շուկաներում վաճառելու, որն էլ հնարավորություն կընձեռի հազարավոր մարդկանց ինքնազբաղվածություն ապահովել: Ինչն էլ կապահովի ֆինասական հոսքեր դեպի Հայաստան և ոչ թե հակառակը: Չգիտեմ, թե այս հարցը հատկապես ում լիազորությունների շրջանակներում է, այնուամենայնիվ պատրաստ եմ հարցի քննարկմանը մասնակցել: (Հեղինակն այս առաջարկն արել է նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին - Հետք)

 Ատոմ Ջանջուղազյան. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են նույն օրենքի հավելվածում: Մասնավորապես, նույն օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում կառավարության քաղաքականությունը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ հարցաթերթի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով բարձրացված հարցերը դուրս են ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունների շրջանակից:

 Ընթերցող. Պարոն նախարար, ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվելու պետական բյուջեի ճիշտ պլանավորման, կառավարման և ծախսման համար

 Ատոմ Ջանջուղազյան.

Ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրում

Շարունակվում են բյուջետային գործընթացի ավանդական ձևաչափից դեպի «փողի դիմաց արժեք» հենքի վրա ձևավորվող «ծրագրային» բյուջետային գործընթացին անցնելու աշխատանքները՝ նպատակ ունենալով բարձրացնել բյուջետային ծրագրեր իրականացնող պետական մարմինների և ընդհանրապես ՀՀ կառավարության հաշվետվողականությունն ու պատասխանատվությունը պետական ֆինանսների արդյունավետ և նպատակային օգտագործման համար:

ՀՀ 2019 թվականից սկսած պետական բյուջեների նախագծերը Ազգային ժո¬ղով կներկայացվեն ծրագրային ձևաչափով: Պետական բյուջեի որևէ ծախսային ծրագիր պետք է վերագրվի բացառապես մեկ պետական մարմնի՝ նպատակ ունենալով որոշակիացնել ծրագրերի պատասխանատուների իրավունքներն ու պարտականությունները: Ծրագրի իրականացման աստիճանը գնահատվելու է ոչ թե հատկացված միջոցների ծախսման ծավալից ելնելով, այլ ծրագրի արդյունքներին հասնելու համար իրականացման ենթակա միջոցառումների ոչ ֆինանսական ցուցանիշներով:

Պետական ծախսերը կազմելու ավտոմատացած համակարգի ներդրում

Հանրային կառավարման թափանցիկության և հաշվետվողականության ապահովման նպատակով կարևորվում է կառավարման այնպիսի էլեկտրոնային համակարգերի ներդրումը և աստիճանական ինտեգրացիան, որոնք կապահովեն կառավարման մարմինների, օղակների և գործընթացների թափանցիկություն, տվյալների անփոփոխելիություն, միասնականություն և ավտոմատացում։ Վերը նշված միջոցառման իրականացման ուղղությամբ ներկայումս ընթանում են պետական ծախսերը կազմելու՝ պետական բյուջեն ձևավորելու գործընթացի ավտոմատացված համակարգ մշակելու և վերջինիս պետական կառավարման համակարգում գործող այլ ավտոմատացված համակարգերի հետ ինտեգ¬րելու՝ տեղեկատվության փոխանակման հնարավորություն ստեղծելու համակարգի մշակման և ներդրման աշխատանքներ ըստ փուլերի:

ՊՈԱԿ-ների հաշիվները առևտրային բանկերից գանձապետարան տեղափոխելու գործընթացի կազմակերպում

Քայլեր են ձեռնարկվել հանրային միջոցների կառավարման ոլորտում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերում գործող իրավաբանական անձանց` ՊՈԱԿ-ներում և ՀՈԱԿ-ներում, հիմնադրամներում և բաժնետիրական ընկերություններում ֆինանսական կարգապահական և ռեսուրսների օգտագործման թափանցիկության ապահովման համար լրացուցիչ իրավական հիմքեր ստեղծելու նպատակով:

ՊՈԱԿ-ների հաշիվները առևտրային բանկերից, ըստ կառավարության կողմից սահմանված ժամանակացույցի, մինչև 2018 թվականի ավարտը տեղափոխվելու են գանձապետարան և նրանց նկատմամբ 2019 թվականից սկսած կիրառվելու է բյուջետային հիմնարկների հաշիվների նկատմամբ կիրառվող նախնական հսկողություն: Բացի այդ, իրավական դաշտում հնարավորություն է ստեղծվել ՀՈԱԿ-ների, պետական և տեղական ինքնակառավարման համակարգում գործող հիմնադրամների և բաժնետիրական ընկերությունների հաշիվները, անհրաժեշտության դեպքում, գանձապետարանում բացելու համար:

 Ընթերցող. Նվազեցրեք վարկերի տոկոսադրույքները:

 Ատոմ Ջանջուղազյան. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նախարարություններին վերապահված գործունեության հիմնական ոլորտները սահմանվում են նույն օրենքի հավելվածում: Մասնավորապես, նույն օրենքի հավելվածի 17-րդ կետի համաձայն՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակում և իրականացնում է հարկաբյուջետային՝ պետության եկամուտների ձևավորման և ծախսման, հանրային ֆինանսների կառավարման, այդ թվում՝ բյուջետային գործընթացի կազմակերպման, ներքին ֆինանսական հսկողության (ներառյալ` ներքին աուդիտի), գնումների գործընթացի պետական կարգավորման և համակարգման, ֆինանսաբյուջետային վերահսկողության, պետական պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, աուդիտորական գործունեության, խաղային գործի, ինչպես նաև ֆինանսատնտեսական, վարկային, ֆինանսական շուկայի միասնական քաղաքականության մշակման և իրականացմանն ուղղված աշխատանքների կատարման ապահովման, թանկարժեք մետաղների ոլորտում գործունեության կարգավորման, համայնքային բյուջեների եկամուտների ձևավորման ոլորտներում կառավարության քաղաքականությունը:

Ելնելով վերոգրյալից՝ հայտնում ենք, որ հարցաթերթի 2-րդ, 3-րդ, 5-րդ, 6-րդ կետերով բարձրացված հարցերը դուրս են ՀՀ ֆինանսների նախարարության իրավասությունների շրջանակից:

 Ընթերցող. Պարոն նախարար, առաջարկում եմ վերանայել գազի սակագինը. մեր տնտեսությունը միայն կշահի դրանից:

 Ընթերցող. Հարգելի պարոն Ջանջուղազյան, առաջարկում եմ մանրամասն և խիստ աուդիտ իրականացնել Հայաստանում վարկերով և դրամաշնորհներով իրականացված բոլոր ծրագրերում: Վստահ եմ, որ մեծ չարահաշումներ եք հայտնաբերելու և գումարներ եք վերադարձնելու պետական բյուջե: Խնդրում եմ հրապարկեք այդ արդյունքները մեզ համար, քանի որ մեր տնտեսության աղետալի վիճակի պատճառը նաև այդ մեծ և անարդյունավետ ծախսերն են, սկսեք կատարել այդ օգտակար գործը:

 Ատոմ Ջանջուղազյան. ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրության համաձայն՝ ծրագրի իրականացման գրասենյակների մասով տեսչությունն իրականացնում է դրանց ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներ, վերահսկողություն է իրականացնում ծախսերի նախահաշվի, գնումների պլանի պահպանման, ինչպես նաև ծրագրի իրականացման ընթացքում պետական միջոցների նպատակային օգտագործման ու հաշվառման նկատմամբ:

Ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան` հսկողության տարեկան ծրագրերի հիման վրա:

ՀՀ վարչապետի 29.12.2017թ. N 1951-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական բյուջեի հսկողության 2018 թվականի տարեկան ծրագրով նախատեսված է թվով 4 ծրագրերի իրականացման գրասենյակներում իրականացնել ստուգումներ՝ օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների ծախսման ճշտության և նպատակայնության նկատմամբ:

 Ընթերցող. Հարգելի պարոն նախարար, եթե դուք ուզում եք, որ փոքր բիզնեսը առևտրի ընթացքում բոլոր հաճախորդների կտրոններ տա, խնդրում եմ հաշվեք, թե դրանք որքան առևտուր պետք է իրականացնեն օրվա մեջ, որպեսզի կարողանան վճարել աշխատավարձ, հարկեր, վարձակալության գումար…, և արդյունքում ինչ է մնում: Դրա համար խնդրում եմ հնարավորինս արագ հայտարարել, թե երբ է 58 միլիոնի սահմանաչափը վերադարձվելու թեկուզ նախկին 108 միլիոնին, ինչպես առաջ էր, չէ որ մենք բոլորս հասկանում ենք, որ այս թվի նվազեցումը նրա համար էր, որ սուպերմարկետները ավելի շատ գումար աշխատեն: Եթե անհրաժեշտ է, ես ձեզ կարող եմ ներկայացնել առևտրի ծախսերի հաշվարկ, եթե ձեր մասնագետները, գրասենյակներում նստած, «առաստաղից» թվեր են վերցնում:

 Ատոմ Ջանջուղազյան. Նշյալ կետով առաջարկվում է շրջանառության հարկ վճարող համարվելու շեմը 58.35 մլն ՀՀ դրամից բարձրացնել մինչև 115 մլն ՀՀ դրամ: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ 2018 թվականի ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառության ԱԱՀ-ի շեմը սահմանված է 115 միլիոն դրամ:

Ինչ վերաբերում է 2019 թվականի հունվարի 1-ից իրացման շրջանառության ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամ սահմանելուն, ապա այդ կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ներկա փուլում ՀՀ կառավարությունն իրականացնում է ընդհանուր հարկային համակարգի վերլուծություն՝ գնահատելու համար հարկային քաղաքականության և վարչարարության համարժեքությունն առկա տնտեսական իրավիճակին:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ԱԱՀ-ով չհարկվող շեմի մեծության հարցը կքննարկվի վերոնշյալ վերլուծական աշխատանքների շրջանակներում:

 Ընթերցող. Առաջարկում եմ պատրաստել օրենքի նախագիծ՝ օֆշորային ընկերությունների հետ կնքված պայմանագրերն անվավեր ճանաչելու վերաբերյալ: Ժամանակ տալ, որպեսզի բոլոր պայմանագրերը վերաձևակերպվեն նորմալ հարկվող երկրների ընկերությունների հետ:

 Ատոմ Ջանջուղազյան. Վերոգրյալի կապակցությամբ հարկ է նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված են համապատասխան դրույթներ, որոնք որոշակիորեն կանխարգելում են օֆշորային երկրներում գրանցված ընկերությունների հետ գործարքներ իրականացնելու ճանապարհով հարկումից խուսափելու ռիսկերը:

Մասնավորապես, ՀՀ հարկային օրենսգրքի 125-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ շահութահարկ վճարողի կողմից ՀՀ կառավարության սահմանած՝ հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածք¬ներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ երկրներում (տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրն այդ կազմակերպության համար համարվում է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտ և հարկվում է շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով:

Ինչ վերաբերում է վերոնշյալ ընկերությունների հետ կնքված պայմանագրերը օրենքի միջո-ցով անվավեր ճանաչելուն, ապա կարծում ենք, որ ներկայացված առաջարկությունը խնդրահարույց է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ազատ շուկայական տնտեսության պայմաններում առաջարկության ընդունումը կարող է դիտարկվել որպես պետության միջամտություն ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը: