HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից. նա խորհրդարան կգնա

Ահարոն Սահակյանն ազատվել է Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Այս որոշումը ընդունվել է Կառավարության հուլիսի 30-ի նիստում։ 

«Ահարոն Սահակյանին 2026 թվականի հուլիսի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի պաշտոնից»,- ասված է որոշման նախագծում։ 

Սահակյանն այս պաշտոնին էր նշականվել հինգ տարի առաջ՝ 2021-ի մայիսին։

Մինչ մարզպետ նշանակվելը Սահակյանը զբաղեցրել է Գառնի համայնքի ղեկավարի պաշտոնը՝ 2016-2021 թվականներին։ Աշխատանքային կարիերայի սկզբում էլ նա յոթ տարի՝ 2001-2008 թվականներին աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում որպես օպեր-լիազոր։

Ահարոն Սահակյանը պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով։ Նա վերցնում է մանդատը ու տեղափոխվում օրենսդիր մարմին։

Թե ով կփոխարինի նրան՝ դեռևս հայտնի չէ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter