
«Հետքի» հաղորդումը հանցագործության մասին
Իրավապահ մարմինները իրենց անգործությամբ օրինականացնում են պետության թալանը:
Ինչպես արդեն նշել ենք, մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թանգարաններից անհետանում են նկարներ, քանդակներ, հին գորգեր, զարդեր: Որեւէ մեկը չի պատժվում, իրավապահները նման դեպքերում չգիտես ինչու միանգամից անգործունակ են դառնում: Կարծես թե նրանք հրահանգ ունեն, որ նման դեպքերում քրեական գործեր չհարուցվեն:
Ինչպես արդեն «Հետքը» գրել է, Հայաստանի ազգային պատկերասրահից մի քանի անգամ գողացել են քանդակներ, մինչեւ հիմա քրեական գործեր չեն հարուցվել: Քրեական գործեր չեն հարուցվել, երբ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ից անհետացել են Մինաս Ավետիսյանի ութ նկարները, Վալմարի «Արհավիրք» գեղանկարը: Այս նկարները բոլորը պետության սեփականությունն էին: Այսինքն՝ թալանվել է պետական ունեցվածքը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սեփականությունը:
Այժմ ներկայացնում ենք պետական ունեցվածքի թալանի եւս երկու փաստ. Հարություն Հովհաննիսյանի «Այրիվանք» (գույքահամար 2955բ) և «Զանգեզուր» (գույքահամար 8880) գրաֆիկական աշխատանքները, որոնք մշակույթի նախարարություն են բերվել 2002 թ., 2005-ին արդեն անհետացել էին:
Այս հրապարակումն ուղղված է նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, քանի որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածը սահմանում է.
1. Դատախազի կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելն ընդգրկում է՝
3) քրեական դատավարության կարգով հանցագործությամբ ուղղակիորեն պետությանը պատճառված գույքային վնասի հատուցման հայցի հարուցումը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել