HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Բանանց»-«Օմոնիա» հանդիպումը՝ լուսանկարներով

Ինչպես հայտնի է, երեկ Երեւանի Հանրապետական մարզադաշտում, Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի շրջանակներում «Բանանց»-ն ընդունել էր Կիպրոսի «Օմոնիա»-ին։ Երեւանյան ակումբը 2016-2017թթ․ մրցաշրջանի առաջին խաղը տանուլ տվեց 0-1 հաշվով։ Հանդիպման ընթացքում միջադեպ է ծագել երկու թիմերի երկրպագուների միջեւ։ Կիպրոսցի երկրպագուներին դուր չի եկել, որ հայ ֆուտբոլասերներից ոմանք տեղ էին զբաղեցրել նրանց իսկ հարեւանությամբ եւ հատուկ սարքերով ազդանշաններ տալով՝ երկրպագում են իրենց սիրելի թիմին։ Հյուրերը հայհոյանքներ են հասցրել հայ երկրպագուների հասցցեին։ Լարված դրությունը թուլացնելու համար ստիպված են եղել միջամտել ոստիկանները։ Ամենահետաքրքիր դրվագները Հանրապետական մարզադաշտից՝ դիտեք «Հետք»-ի ֆոտոշարքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter