«Հետքի» նկարահանող խումբն այս անգամ մեկնել էր Գեղարքունիքի մարզ՝ ուսումնասիրելու 2006-2014թթ. դպրոցաշինական ծրագրերը: Գրեթե բոլոր դպրոցները վերանորոգվել են փուլային եղանակով՝ 6-8 տարիների ընթացքում: Մի կողմից վերանորոգման երկար ժամանակահատվածը, մյուս կողմից անորակ աշխատանքը հանգեցրել են նրան, որ ծախսած գումարները դարձել են անարդյունավետ և այսօր շատ դպրոցներ դարձյալ վերանորոգման կարիք ունեն: Վերահսկիչ Պալատը ևս ուսումնասիրություններ է կատարել հանրապետության դպրոցաշինական ոլորտում: Պալատի նախագահ Իշխան Զաքարյանի համոզմամբ՝ վերանորոգման ժամանակ չեն ապահովել սեյսմակայունությունը և 2016-2017 թթ-ին առաջարկվելու է դրանցից շատերը կամ քանդել կամ ամրացնելու համար լրացուցիչ գումարներ ներդնել: Այդպիսի դպրոցներ կան նաև Գեղարքունիքի մարզում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել