HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ նախագահին

Մեծարգո պարոն նախագահ,

Հայտնի է, որ թեև բազմաթիվ հայցերի, հասարակական միջնորդությունների և լրատվական արձագանքների, 2002 թվից ի վեր իմ` ֆրանսահայ ազգաբան ու էաբան Ալեքսանդր Վարպետյանիս մուտքը հայրենիք կտրականապես արգելավում է, իբր «ՀՀ պետական անվտանգությանն ու հասարակական կարգին լուրջ սպառնալիք» կատարելապես անհիմն ու անհեթեթ ամբաստանությամբ (բոլոր մանրամասները` http://www.eutyun.org/S/2/AVG/AVG-2.htm հղմամբ): Որովհետև ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել՝ տասնամյակներ ի վեր անձնազոհաբար նվիրվելով միմիայն ազգամշակութային գործունեության:

Այս իրավիճակը հանգուցալուծելու ակնկալիքով, որպես Ֆրանսիայի քաղաքացիներ՝ մենք մի քանի հայազգի մտավորականներով 2.10.2011թ. դիմել էինք Ֆրանսիայի նախագահ պրն Ն. Սարկոզիին: Հայցը փոխանցվել էր Ֆրանսիայի և ԵՄ ԱԳՆ, որն էլ, կարևորելով Հայաստանում ժողովրդավարության գործընթացը և դրանում Ձեր ջանքերը, հետաքրքրվել էր և առաջարկեց դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան պրն Կ. Անդրեասյանին, ինչն էլ կատարվեց 28.01.2012թ. փաստաթղթերի փաթեթային առաքմամբ:

Անկախ այս բոլորից, 2011թ. նոյեմբերին Լոս Անջելեսում նույն հայցով սկսվել էր ստորագրահավաքը (http://www.youtube.com/watch?v=kL7sTexkXPQ), որի մեկ մասը 24.01.2012թ. հանձնվել է Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Պր. Գրիգոր Հովհաննիսյանին: Անկախաբար ու ինքնաբուխ հայրենի մի խումբ երիտասարդներ սոցիալական ցանցերում նախաձեռնել են նման մի միջոցառում (http://www.facebook.com/events/166758306753619/): Այս ամենը, ինչպես նաև սույն Բաց նամակը, նպատակ ունեն հրավիրել Ձեր ուշադրությունը այս կնճռոտ խնդրականի վրա՝ հուսալով, որ Ձեր անմիջական միջամտությամբ ինձ գոնե թույլ կտրվի մի վերջին անգամ այցելել հայրենադարձ հանգուցյալների անտերունչ շիրիմներին:

Նախապես և խորին շնորհակալությամբ`
Ալեքսանդր Վարպետյան

Մարսել, 8 փետրվարի 2012թ.

Մեկնաբանություններ (2)

Վեհարի
Այո, այս գործը հանդիսանում է մեր ազգի հետևողական գլխատման տեսանելի և անտեսանելի հանգույցներից մեկը: Բազմաթիվ ակնհայտ փաստերից մեկը, որ մեր երկրի իշխանությունը դավաճանների ձեռքերումն է:
Mleh Ishkhanian
Սիրելի Պրն Վարպետեան. միևնոյնն է Ձեզ պիտի չներեն իրենց ահաւոր ոճիրներուն մասին փաստարկուած ձևով և մանրամասնօրէն բարձրաձայնելու համար http://www.payqar.net/?author=5 : Կը հաւատամ որ մինչև վերջ պիտի մնաք Ձեզի արժանի վսեմութեան բարձունքի վրայ (ղազագիր չստորագրելով): Խորին յարգանքով` Մլեհ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter