HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

Հարթաշենցի 14-ամյա աղջիկը դժվարանում է պատմել իր հետ կատարվածը

Սյունիքի մարզպետարանի «Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության» բաժնի պետ Նաիրա Ավանեսյանը երեկ այցելել է հարթաշենցի 14-ամյա Կարինեին (անունը փոխված է): «Երեխան շատ ծանր հոգեբանական վիճակում է, սթրես է տանում, լարված է»,- ասում է նա:

Բաժնի պետի խոսքով` Կարինեն դժվար հաղորդակցվող երեխա է, և դեպքի մասին հիմնականում ոչ թե նա է ցուցմունք տվել, այլ ծնողները: «Իհարկե, իմ նպատակը ոչ թե դեպքի մանրամասները ճշտելն էր, այլ երեխային աջակցություն ցուցաբերելը,- նշում է Ն. Ավանեսյանը,- ինձ հետ երեխայի տուն էր եկել նաև հոգեբան: Նա էլ փորձեց աշխատել աղջկա հետ, բայց տան մեջ բոլորի ներկայությամբ դա անել հնարավոր չէր: Ես ծնողներին առաջարկեցի, որ նման պարագայում ավելի նպատակահարմար է երեխային տեղափոխել այլ միջավայր, որպեսզի վերականգնումը մի քիչ ավելի արագ կատարվի»:

Սակայն ընտանիքի անդամները, ըստ Ն. Ավանեսյանի, համաձայն չեն և մտավախություն ունեն, որ երեխային տնից հանելը ավելի վատ հոգեբանական վիճակի կհանգեցնի: 

«Առաջարկեցինք թեկուզ Գորիսում մի բարեկամի տուն տեղափոխել, պարզապես կտրել այդ միջավայրից, որովհետև այդ տանը բոլորով հավաքվում են, խոսում են, երեխան էլ այդքանին ականատես է լինում և ավելի լարվում»,- ասում է Ն. Ավանեսյանը:

Վերջինս խոսել է Կարինեի փաստաբանի հետ` առաջարկելով իր անունից ընտանիքին համոզել, որ երեխային տեղափոխեն այլ տեղ: «Բայց չեն ուզում, երևի մտածում են, որ եթե երեխային ուրիշ տեղ տանեն, հնարավոր է` մյուս կողմը հանդիպի, գուցե երեխային վախեցնի»,- ավելացնում է Ն. Ավանեսյանը: 

Մեկնաբանություններ (1)

Լիաննա
Իսկ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը չի կարծում, որ իր գործը միայն զրուցելով չի ավարտվում, իսկ ինչ է արել նա երեխային իրոք պաշտպանելու և այդ անասուն գյուղապետին պատժելու ուղղությամբ: Այդ գյուղում 2 նորմալ իրեն հարգող տղամարդ չկա, որ եդ հայվանին սատկացնեն, թէ հայ տղամարդիկ լրիվ են որակազրկվել, չեն տեսնում, որ իրենց երեխաների հերթ ել կգա: Մի բան էլ, իսկ ինչ պատիժներ են կիրառել այդ դեպքի դիտորդ-ականատեսներին, դպրոցից վռնդել են, թե մինչև հիմա եդ տականքները աշխատում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter