HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյանը «Փակ շուկայի» հարցով բանակցությունների մեջ է

Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայում» Երեւանի քաղաքապետարանը տեւական ժամանակ է արգելել է շինաշխատանքների իրականացումը, ինչը դուր չի գալիս սեփականատիրոջը՝ ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: Վերջինս ՀՀԿ-ի մարտի 10-ի համագումարի ընդմիջման ժամանակ այս թեմայով բանավիճում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ:

Սամվել Ալեքսանյանը, տեսնելով, որ Տարոն Մարգարյանի հետ վիճելն «անպտուղ» է, սկսեց բանակցել մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ու նույն նախարարության մեկ այլ աշխատակցի հետ:

«Շուկայի արմատուրաները փտած վիճակում ա, կոմունիստների ժամանակ սյուները փտած են եղել, ուգոլնիկներով դրել ամրացրել են, տակը սաղ ջուր ա եղել, հիմա, որ ուգոլնիկները բացել ենք տեսնենք, թե ինչ վիճակ ա, սաղ արմատուրեքը փտած ա: Առաջարկում եմ մասնագետները գան իրենց կարծիքը հայտնեն, թե ինչ պետք է արվի, հենց դա էի խոսում տիկին նախարարի հետ»,-նախարարի հետ բանակցությունն այսպես մեկնաբանեց Սամվել Ալեքսանյանը:

Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանի հետ վիճելուն, ապա, ըստ պատգամավորի, «պարոն քաղաքապետի հետ վիճելու բան չկա». «Ասում էի, որ իրենք էլ գան նայեն»:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ, իրոք, շինաշխատանքները կասեցված են, եւ ինքն այս հարցում առաջնորդվում է բացառապես օրենքով:

«Կասեցրել եմ շինարարությունը, օրենքով սահմանված կարգով արձանագրություն ենք կազմել, մինչեւ մշակույթի նախարարության կողմից թույլտվությունը չլինի, այն չի վերսկսվի, քանի որ շուկան համարվում է պատմամշակութային արժեքների տարածք, իսկ հսկողությունը միանշանակ մշակույթի նախարարությանն է»,-ավելացրեց Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանություններ (5)

Իսկական Հայ
Հայ ժողովուրդ խելքի եկեք ! Նախ Հայաստանի ամբողջ տարացքի և իշխանության սեփականատերը հանդիսանում է Հայ ժողովուրդը: Առավել ևս ինչ՞ սեփականատեր կարող է լինել այգիներին, պատմամշակույթային հուշարձաններին, օդին, ջրին ու սովետական ժամանակներում կառուցված գործարաններին, ֆաբրիկաններին, շենքերին ու շինություններին: Նշված բոլոր սուբյեկտները պետք է լինեն միմիայն վարձակալներ, այն էլ սեփականատիրոջ-Հայ ժողովրդի կողմից խիստ հսկողության տակ: Շատ արագ ամբողջ Հայաստանում կատարված նման բոլոր խայտառակ գործարքները-վաճառքները չեղյալ համարել և եթե կցանկանան կնքել վարձակալության պայմանագրեր: Պայմանագրի տեքստը պարտադիր դնել համաժողովրդական քննարկման:
Arsen
Կարեն, իսկ ովա ասում թող հիմնովին չվերանորոգի, թող վերանորոգի, բայց հինը, որը պատմամշակույթային արժեքա իրանից ներկայացնում, թող չգանդի տեղը նոր կառուցելու համար, հիմնանորոգման և հիմնովին քանդելու ու նորը կառուցելու մջ տարբերությունը շաաաաաաաաաաաատ մեծ է:
Arsen
Ինչ վերաբերվում է մշակույթի նախարարին նա ուղղակիորեն պարտավոր էր միանգամից հետքրքրվեր ու տեսներ թե ինչ ապագա է ունենալու Փակ շուկան հենց որ նրան հայտի դարձավ, կամ ինչ որ խոսակցություններ լսեց, որ Փակ շուկան ցանկանում են վերանորոգել ու դարձնել առևտրի կենտրոն նա ուղղակի պարտավոր էր միանգամից տնտեսվարող սուբյեկտից գրավոր ճշտեր թե ինչ բնույթի աշխատանքներ է մտադիր տնտեսվարող սուբյեկը իրականացնել և տեղյակ պահեր ևս գրավոր որ քանդելու և նորը կառուցելու իրավունք տնտեսվարող սուբյեկտը իրավունք չունի: Իսկ ինքը ինչ արեց ինչպես միշտ ոչինչ իսկ ինչու որովհետև տնտեսվարող սուբյեկտը նախագահի մերձավորներից է սաղօր իրար հետ կնունք ծնունդի են էլ որ մի նախարարը կհամարձակվի նման բան անի, բա որ նկատողություն տան:
A/ARMYA------ՀԱՅՈՑ ԹԱԳ
Մեկնաբանությունը.Կոաքսիլ/Սեդալգին = գանգրենա/մահ, կամ՝ դեղատունը նույն «բարիգն» է Նոյեմբեր 01, 2010 | 12:08 Ժամանակակից դեղագործական շուկան ուղղակի լեփ-լեցուն է դեղամիջոցներով, որոնք մենք օգտագործում ենք մեծ թվով տարբեր տեսակի հիվանդությունների դեմ պայքարելու համար: Դեղամիջոցներն էնքան խորն են ներթափանցել մեր կյանքը, որ չենք էլ կարող պատկերացնել մեր կյանքն առանց դրանց: Պետական ու բժշկական հսկողության բացակայության պայմաններում այդ դեղամիջոցներից որոշներն ուղղակիորեն վտանգավոր են կյանքի համար։ Սովորական ցավազրկող դեղը, կամ հակադեպրեսիվ դեղահաբն այսօր նարկոմանների ձեռքում վեր է ածվում թմրամիջոցի, ու ամենաահավորն էն է, որ մարդիկ են մեռնում՝ մեր երիտասարդները: Եթե հերոին սիստեմատիկաբար օգտագործող, և անհույս կախման մեջ գտնվող նարկոմանի կյանքի միջին տևողությունը կազմում է 5-7 տարի, ապա «դեղատնային» նարկոմանինը՝ ամենաշատը 2-3 տարի է: Իսկ առողջապահության նախարարությունը, չգիտես ինչու, ձգձգում է բոլորին հայտնի այդ վտանգավոր դեղամիջոցների բացթողումը ԼՖԻԿԻՆ ԲԱՌԻԿԻ ՀՈԴՎԱԾՈՎ ԴԱ..
drizzlebrain
Երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին ժողովուրդը միշտ հարգել է որպես մարդկային արժեքներ ունեցող պետական այրի, նրա որդին չի կարող կուլ գնալ այլ արժեքային համակարգով առաջնորդվող անձանց ագահությանը; գոյություն ունի մի նուրբ սահմանագիծ, որը մեծատառով ՄԱՐԴԸ իրեն երբեք թույլ չի տա անցնել;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter