HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀՀԿ-ի թեկնածուները հայտնի են

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու համար այսօր ընտրատարածքային հանձնաժողովներ առաջադրման փաստաթղթեր են ներկայացրել մի քանի թեկնածուներ:

Երեւանի թիվ 2 ընտրատարածքում (Նոր Նորք) այսօր առաջադրվել է Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվական» ծրագրի տնօրեն Սամվել Ֆարմանյանը: Նշենք, որ վերջինս եղել է հանրապետության նախագահի մամուլի քարտուղարը եւ անդամակցում է Հանրապետական կուսակցությանը: Նույն ընտրատեղամասից երեկ առաջադրվել է նաեւ անհատ ձեռնարկատեր Ալբերտ Սարգսյանը:

Թիվ 3 ընտրատարածքից (Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք) այսօր առաջադրվել է միանգամից 2 թեկնածու՝ ՀՀԿ անդամ Արթուր Ստեփանյանը եւ ներկայիս պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտ):

Թիվ 4-ում (Արաբկիր) այսօր առաջադրվել է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցի սեփականատեր, ՀՀԿ-անդամ Արտակ Սարգսյանը, իսկ թիվ 5-ում՝ (Դավիթաշեն, Արաբկիր) Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավար, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գեւորգյանը:

Թիվ 6-ում (Աջափնյակ) առաջադրվել է գլխավոր դատախազի եղբայր, ՀՀԿ անդամ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, իսկ թիվ 9 ընտրատարածքում (Կենտրոն)՝ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Սադոյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Հետքին» տեղեկացրին, որ այսօր որեւէ կուսակցություն կամ դաշինք առաջադրվելու փաստաթղթեր չի ներկայացրել:

ՀՀԿ-ից էլ տեղեկացրին, որ որոշ ընտրատարածքներում արդեն հստակեցվել է, թե ովքեր են լինելու իրենց թեկնածուները:

Թիվ 1 ընտրատարածքում (Ավան, Նոր Նորք) ՀՀԿ-ն սատարելու է Երեւանի մանկավարժական համալսարանի պատմության եւ իրավագիտության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանին:

Թիվ 7 ընտրատարածքից (Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ) առաջադրվելու է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Թիվ 8-ում (Մալաթիա-Սեբաստիա, Շենգավիթ)՝ ՀՀԿ-ի կողմից ընտրապայքարի մեջ կմտնի Սամվել Ալեքսանյանի փեսան՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Այլ թեկնածուներին կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter