HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հայտարարությունը

Սույն թվականի մարտի 13-ին Մաշտոցի պողոտային հարող պուրակում տեղադրվել է վրան:

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ վրանների կամ այլ նմանատիպ առարկաների տեղադրումը հասարակական վայրերում արգելված է, և ոստիկանության կողմից հանդուրժվել է սոսկ իրավիճակի անհարկի սրումը կանխելու նկատառումներով:

Վրանի տեղադրման ժամանակ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները վրանը տեղադրած քաղաքացիներին զգուշացրել են, որ վրանի տեղադրումը հանգեցնում է հասարակական կարգի խախտման: ՀՀ ոստիկանության պարտականությունն է հասարակական կարգի ոչ տևական առանձին խախտումների դեպքում որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել և խախտումը վերացնելու համար ողջամիտ հնարավորություն տրամադրելուց հետո վերացնել այդ խախտումները:

Այսօր, մարտի 14-ին, ժամը 21.30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանությունը վրանում գտնվող քաղաքացիներին պահանջ է ներկայացրել ապամոնտաժել վրանը: Պահանջը չի կատարվել, որից հետո ՀՀ ոստիկանությունն իր ուժերով ապամոտաժել է այն:
Քաղաքացիները հրաժարվել են վրանը հետ վերցնել: Հարկ ենք համարում նրանց վերստին տեղեկացնել, որ վրանը գտնվում է ոստիկանության Կենտրոնականի բաժնում և ցանկացած ժամանակ կարող են այն հետ ստանալ:

ՀՀ ոստիկանությունը հարկ է համարում կրկին հիշեցնել, որ քաղաքացիական ակցիաները չեն կարող զուգորդվել հասարական վայրերից օգտվելու կանոնների խախտումներով, ուստի դրանք կանխելուն ուղղված օրենքով վերապահված լիազորությունները գործադրվելու են ամբողջ ծավալով:

ՀՀ ոստիկանություն

Մեկնաբանություններ (5)

HH Qaxaqaci
ՀՀ Ոստիկանության հայտարարությունը Երեկ կեսգիշերին մոտ իրացնելով օպերատիվ տվյալներ այն մասին, որ Մաշտոցի պուրակի ակտիվիստները աղբը չեն թափել նախատեսված տեղում և դա սպառնում է ՀՀ Ազգային անվտանգությանը ինչպես նաև ,,դե կյանքա պատահումա, սկի գրածին ուշադրություն չենք դարձնում ուր մնաց չգրածին,, ՀՀ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները խորհրդակցելով Ադրբեջանի և Թորքիայի ուժային կառույցների ղեկավարների հետ, և ստանալով համապատասխան մասնագիտական աջակցություն՝ թե ինչպես վարվել հայերի հետ, 23.30-ի կողմերը այցելեցին Մաշտոցի պուրակ և մինչ կպարզեին Ազգային անվտանգությանը սպառնացող աղբի և վրանի՝ որում ըստ մեր ունեցած տեղեկությունների պահվում էր հսկայական զինանոց, որով ակտիվիստները պլանավորել էին հարձակում գործել ,,ճեմուղով,, անցնողների վրա և խանգարել նրանց սահմանադրական իրավունքները, հանկարց լսվեցին ձայներ և մինչ ակցիայի մասնակիցները փորձեցին հասկանալ բանն ինչումն է վրանը առգրավվեց և տեղափոխվեց Կանտրոնականի բաժին, որը հանձնվել է փորձաքննության: ԱՄՈԹ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ...... Բա տենց են անում.......
AK
Esh esh grum eq eli. Hla es kadrer@ nayeq - http://www.youtube.com/watch?v=0BtLxuh88ck. Meronq el en achiqs uzel shenc kinoyum nkarven.
Baron
Արա, էս ինչ մեծ գործ եք արել, հաջորդ քայլը կլինի նախագահի կողմից ձեզ արիության մեդալով պարգևատրելը: Պարոն նախագահ սա է ձեր պատկերացրած Հայաստանը? Եվ այսքանից հետո ինչպես չասես, որ մեր պետական այրերի հրապարակային ելույթները կապիկություն են:
HH qaxaqaci
mek@ lini vostikanneri dem hayc nerkayacni dataran, u asi ber en orenq@ u achqs koxi vortex graca vor vrani texadrum@ argelvac e. zzvuma mard eli......yaaaaaxxxxxxxxq
HH Qaxaqaci
Mardu xndal@ galisa es mer mlicayutyunic

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter