HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թեկնածուն ահազանգում է Տաշիրի քաղաքապետի «ապօրինի և բռնի գործողության մասին»

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին 

Թիվ 32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբը հայտնում է ձեզ թիվ 32  ընտրատարածքում քարոզարշավի առաջին իսկ օրը տեղի ունեցած ապօրինի և բռնի գործողության մասին: Խնդրում ենք ձեզ տեղի ունեցածին տալ համապատասխան ընթացք հետագա հնարավոր ապօրինություններն ու բռնությունները կանխելու համար:

Սույն թվականի ապրիլի 8-ին` ժամը 18-ի սահմաններում, Տաշիր քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող «ԷԳԱ» ՍՊԸ-ին պատկանող գովազդային  վահանակին թիվ 32 ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառը տեղադրելիս Տաշիրի  քաղաքապետ Նշան Սողոյանի կողմից կատարվել է ապօրինի և բռնի գործողություն:

Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանը մի քանի ավտոմեքենաներով ուղեկցող շքախմբով մոտեցել և սպառնացել է հաշվեհարդար իրականացնել պաստառը փակցնող անձանց նկատմամբ՝ պահանջելով անհապաղ դադարեցնել թիվ 32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության  թեկնածու Անուշավան Նիկողոսյանի քարոզչական պաստառի տեղադրումը: Այնուհետև պահանջել է հեռանալ Տաշիր քաղաքից, քանի որ, իր խոսքերով ասած՝ «իր քաղաքում» ոչ մեկ իրավունք չունի այլ պաստառ տեղադրել:

Կատարված դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Տաշիրի բաժնում ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու Անուշավան Նիկողոսյանի կողմից  հաղորդում է ներկայացվել, որի հիման վրա նյութեր են նախապատրաստվում  Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով՝ «Պաշտոնական լիազորությունների  չարաշահում» քրեական գործ հարուցելու նպատակով:

Դեպքի մասին տեղեկացվել է նաև ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ Նշան Սողոյանը Տաշիրի քաղաքապետն է 2002 թ.-ից և համարվում է  ՀՀ նախագահի աշխատակազմի  նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի  մերձավոր անձ, ով նույնպես իր թեկնածությունն է առաջադրել թիվ 32 ընտրատարածքում:

Թիվ 32  ընտրատարածքի ՀՀ ԱԺ պատգամավորության
թեկնածու Անուշավան Նիկողոսյանի նախընտրական շտաբ

Լուսանկարում Տաշիրի քաղաքապետ Նշան Սողոյանն է

Մեկնաբանություններ (2)

Վահե
-Այս քաղաքն իմն է, աշխարհը մերն է և մենք ենք միշտ ճիշտ: -Ասացեք խնդրեմ, այդ պատճառով է, որ այսքան լավ ենք ապրում ?
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Սա ընտրություններ չեղավ,այլ ՋՈՒՆԳԼԻ: Իշխանությունը սարքել են իրենց սեփականությունը, ու փորձում են ԱՄԵՆ ԳՆՈՎ իրենց ծանոթ-բարեկամներին ԽՑԿԵԼ «Ազգային Ժողով»,որը մի քանի օլիգարխների շահերն է միայն պաշտպանում: Իսկ «անկախ» ոստիկանության ռեսուրսները վատնում են ԱՄԻՍՆԵՐՈՎ մի քանի օլիգարխային ԶԶՎԵԼԻ կիսաքանդ բուտիկ պաշտպանելով: Այսպես ապագա ՉԵՆ ԿԱՌՈՒՑՈՒՄ, այլ քանդում են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter