HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նախկին տնօրենի տղան պարտվեց թերթի ու լրագրողի դեմ դատական վեճում

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր հրապարակեց Էջմիածնի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի որդու՝ Տիգրան Տերտերյանի օրինական ներկայացուցիչ Համլետ Տերտերյանի հայցով վճիռն ընդդեմ «168 ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի: 

Դատավոր Արայիկ Մելքումյանն ամբողջությամբ մերժեց հայցապահանջը հերքում տպագրելու եւ թերթից ու լրագրողից զրպարտության դիմաց համապարտության կարգով 2 մլն դրամ բռնագանձելու մասին: 

Հիշեցնենք, որ թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Տիգրան Տերտերյանի դատարան դիմելու պատճառ էր դարձել «168 ժամ» թերթում տպագրված նյութը, որում նշվում էր, որ, ըստ Էջմիածնում շրջանառվող խոսակցությունների, նախկին տնօրենի տղան այրել է դպրոցի արխիվը: 

Թերթին եւ լրագրողին նման հայցով դատի էր տվել նաեւ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը, սակայն նույն դատարանի նույն դատավորը անցյալ տարվա նոյեմբերին կասեցրեց գործի քննությունը մինչեւ քրեական գործի նախաքննության ավարտը: Իսկ քրեական գործ հարուցվել էր թերթի եւ լրագրողի՝ Նազարյանին վերաբերող հրապակումների հիման վրա: Նախաքննությունը դեռ չի ավարտվել: Նազարյանը նույնպես պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները եւ զրպարտության դիմաց վճարել 2 մլն դրամ:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter