HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզի թիվ 33 և 34 ընտրատարածքներում առաջադրված թեկնածուների ունեցվածքն՝ ըստ հայտարարագրերի

Թիվ 33 ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ պատգամավորության թեկնածու, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը Երևանում, Գյումրիում Աշոցքում և Ամասիայում ունի տներ, հյուրանոց, վարչական շենքեր: Նրան են պատկանում Երևանի Հասրաթյան 16-րդ շենքի 3-րդ բնակարանը՝ 227,6քմ մակերեսով, Գյումրում՝ Իսահակյան փողոցում, գտնվող մեկ բնակելի տուն, Ամասիայում հյուրանոց՝ 329,02 քմ մակերեսով, Աշոցքում՝ վարչական շենք:

Ազգային ծողովում տարեկան աշխատավարձը կազմում է 3,071,000 դրամ: Շահաբաժինը «Հրազդան կ/մ» ՓԲԸ-ից, «Եվրոպարկ» առևտրի կենտրոնից կազմում է 805,900,000 և 20.100.10 դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Աշոտ Աղաբաբյանն ունեցել է 200 մլն դրամ եկամուտ: Պատգամավորության թեկնածուն ունի 5 ավտոմեքենա՝«Ռենջ-Ռովեր», «Տոյոտա Սեժվոյ», «Մերսեդես S 500», «Պորշ KN», «Մերսեդես G55-AMG»:

Նույն ընտրատարածքում առաջադրված ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանն ունի 2 բնակարան Գյումրու Գարեգին Նժդեհ 4-րդ շենքում: Այդ հասցեում գտնվող թիվ 55 և 56 բնակարանները՝ 108 քմ և 136 քմ տարածքով, նկուղը պատկանում են պատգամավորության թեկնածուին: Հովհաննես Մարգարյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ունի հողամաս՝ 0,76 հա տարածքով, բնակարան Երևանի Յան Ռայնիսի 7-րդ շենքում: ԱԺ-ում տարեկան աշխատավարձը 3.600.000 դրամ է: Հայտարարգիրը ներկայացնելու օրը Հ. Մարգարյանի դրամական միջոցները կազմել են 3 մլն 750 հազար դրամ:

Այս ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Շալիկո Զորյանի ներկայացրած հայտարարգիրն ամենահամեստն է: Պատգամավորության թեկնածուն «Փոկաս» ՍՊԸ-ի հաշվապահն է: Տարեկան աշխատավարձը կազմում է 660 հազար դրամ, տարեկան թոշակը՝ 444 հազար դրամ: Ունի բնակարան Աշոցքում, «Գազ 5204» բեռնատար մեքենա:

Թիվ 34 ընտրատարածքում առաջադրված պատգամավորության թեկնածու, ԲՀԿ անդամ Մարտուն Գրիգորյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ վերջինս Գյումրիում ունի բնակելի տուն Լալայան 2/12 հասցեում՝ 163.24 քմ տարածքով, հողամաս Տիգրանյան 3 հասցեում՝ 0,3060 հա տարածքով: Մարտուն Գրիգորյանին է պատկանում արտասահմանայն մակնիշի երկու ավտոմեքենա՝ «TOYOTA LAND CRUISER» և «ԶԱԶ 968»: Բաժնեմասի օտարում՝ Ջեմմա Գրիգորյան, Գյումրու Լալայան 2/12 հասցեում՝ 1.955.870 դրամ: «Տրանս-ակնթարթ» ՍՊԸ-ում բաժնետոմսը կազմում է 50 տոկոս: ԱԺ-ում տարեկան աշխատավարձը կազմում է 3.401.520 դրամ: Դրամական եկամուտները հայտարարագիրը ներկայացնելու օրը կազմել են 168.000.000 դրամ և 20.000 դոլար:

Այս ընտրատարածքում առաջադրված ՀՀԿ ներկայացուցիչ Արման Սահակյանի ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ ինքն ունի արտադրական տարածք Երևանում՝ Արշակունյաց 9/4 հասցեում /ընդհանուր բաժնային սեփականություն՝ 6455.6 քմ/, Տիգրան Մեծ 27/43 հասցեում՝ 112,8 քմ, Տիգրան Մեծ 27/46 հասցեում՝ 251.7քմ, արտադրական հանգույց Երևանի Ջրվեժ Միկոյան 17/2 հասցեում, հասարակական տարածք Երևանի Թումանյան փողոցում 20/20՝ ընդհանուր բաժնային սեփականություն՝ 0.069022 հա:

Արման Սահակյանն ունի նաև բնակելի տուն Ձորաղբյուր գյուղում, ընդհանուր սեփականություն՝ Ազատության 14/3՝ 0.1000 հա: Աշխատավարձի չափը «Սովռանո» ՍՊԸ-ում կազմում է 6.000.000 դրամ, շահաբաժինը «Վիդիս Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ից՝ 800.000.000 դրամ: Ստացված փոխառությունը 2.215.340.000 դրամ է, «Ռադիոր Ավրորա» ՍՊԸ-ի վարձակալությունից՝ 3.600.000 դրամ, շահաբաժինը՝ 322.272 դրամ: ՖՖԱ ինվեստ ՍՊԸ-ից շահաբաժինը կազմում է 13.553.150 դրամ:

Այս ընտրատարածքում առաջադրված ՀԱԿ ներկայացուցիչ Մուրադ Գրիգորյանի ներկայացրած հայտարարագիրն ամենահամեստն է: Նա Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում ունի հողամաս՝ 3516 քմ ընդհանուր մակերեսով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter