
Վանյանի ձեռնարկը Վանաձորում ևս տապալվեց (ֆոտո եւ վիդեո)
Այսօր Վանաձորում շուրջ 30 հասարակական, քաղաքական և ուսանողական միավորումներ էին հավաքվել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի առջև՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու Վանաձորում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացման առթիվ:
ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ցուցարարներին փոխանցեց Գեորգի Վանյանի հայտարարությունը՝ փառատոնը հետաձգելու մասին: Ցուցարարները, դրանով չբավարարվելով, Սաքունցից հստակ երաշխիքներ պահանջեցին, որ ֆիլմերն ընդհանրապես չեն ցուցադրվի Վանաձորում, և ՀՔԱՎ-ն իր տարածքը չի հատկացնի այդ նպատակով: Ապա քարերով և ձվերով հարձակում սկսեցին գրասենյակի դեմ:
Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Ա.Սաքունցը, իր խոսքով, «ելնելով գրասենյակի աշխատակիցների անվտանգությունից, իրավապահների անգործության պայմաններում» հանդես եկավ հայտարարությամբ, որ գրասենյակն ընդհանրապես չի հատկացվի ֆիլմերի ցուցադրության համար:
Բավարարված ցուցարարները հեռացան, որից հետո ոստիկաններն անցան իրենց պարտականությունների կատարմանը՝ զբաղվելով դեպքի վայրի զննությամբ:
Մեկնաբանել