
Մի երշիկի պատմություն. «Սաս-գրուպը» դատի է տվել BlogNews.am-ին
«Սաս-գրուպ» ՍՊԸ-ն դատի է տվել BlogNews.am-ին իր գործարար համբավն արատավորելու համար և պահանջում է 2 մլն դրամի փոխհատուցում:
Ըստ BlogNews.am-ի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի տարածած գրությանը՝ հայցի պատճառնը BlogNews.am-ում հրապարակված նյութն է, թե ինչպես մի հաճախորդ թունավորվել է «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցից գնած երշիկից:
Ըստ Արամ Անտինյանին՝ գնորդն ինքն է դիմել իրեն՝ խնդրելով բարձրաձայնել խնդրի մասին, որպեսզի որևէ ուրիշ գնորդ չթունավորվի երշիկից: Գլխավոր խմբագիրն էլ որոշել է խնդրի մասին զգուշացնել ընթերցողներին:
«Արի ու տես այս զգուշացումը «ՍԱՍ»-ը որպես վիրավորանք ընդունեց և տուժողից ներողություն խնդրելու ու սխալը շտկելու փոխարեն ինձ՝ նյութը տարածողիս, մեղադրեց իր գործարար համբավին վնասելու մեջ ու օրենքով սահմանված առավելագույն չափը պահանջեց՝ 2 մլն դրամ»,- նշում է Արամ Անտինյանը:
Նրա հավաստմամբ՝ BlogNews-ը, որը շահույթ չհետապնդող կառույց է, այդքան մեծ գումար վճարել չի կարող և դատը պարտվելու դեպքում կարող է փակվելու խնդրի առաջ կանգնել:
«ՍԱՍ»-ի սեփականատերը թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության ՀՀԿ-ական թեկնածու Արտակ Սարգսյանն է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել