HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչո՞ւ են մթերողներն իջեցրել կաթի գինը. գյուղացիները կառավարությունից պարզաբանում են պահանջում (վիդեո)

Քիչ առաջ կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Կոտայքի մարզի Աբովյանի շրջակա տարբեր գյուղերի բնակիչներ, որոնք ուզում էին հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանին։ Գյուղացիները բողոքում են կաթի գնի հանձնման կետերում կաթի սակագնի իջեցումից: Ըստ բնակիչների՝ մարտ ամիսից կաթի սակագները 180-200 դրամից նվազել են 130-140 դրամի:

Գյուղացիների մեծ մասը վարկեր է վերցրել՝ վստահ լինելով, որ կկարողանա իրացնել իր ապրանքը հին գներով և մարել վարկը:

Կառավարության շենքից գյուղացիների մոտ իջավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչություն պետ Ալեքսանդր Ղազարյանը և նրանց հորդերց գնալ գյուղատնտեսության նախարարություն կամ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, քանի որ գյուղացիների մի քանի օր առաջ ուղարկած նամակը ստանալով՝ կառավարությունը գյուղնախարարությունը և ՏՄՊՊՀ-ին հանձնարարել է զբաղվել այս հարցով: 

Շուրջ 30 րոպե ՏՄՊՊՀ շենքի մոտ սպասելուց հետո գյուղացիների մոտ իջավ ՏՄՊՀ աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը, լսեց գյուղացիներին և այնուհետև ընդունեց մի քանիսին` մանրամասն զրուցելու: Քիչ անց Տ. Խոչոյանի մոտից դուրս եկած գյուղացիները պատմեցին, որ վերջինս ասել է, որ չեն կարող վերահսկել խոշոր ըներություններին, քանի որ դա իրենց լիազորությունների շրջանակներում  չէ: Գյուղացիները բարձրացել են նախագահական նստավայր` ցանկանալով հանդիպել նախագահի հետ, որտեղից նրանց ասել են դիմում գրել և սպասել պատասխանի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter