HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վահե Հակոբյանի «666»-ը. 6-ական շենք-շինություն, հողամաս եւ ավտոմեքենա

Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պայքարում է 4 թեկնածու` ՀՀԿ-ի կողմից գործող պատգամավոր Վահե Հակոբյանը, ՀՅԴ-ից` պատգամավոր Գագիկ Գեւորգյանը եւ անկուսակցականներ Դավիթ Մաթեւոսյանն ու Նարինե Մովսիսյանը:

Ուսումնասիրելով թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողով ներկայացրած նշված թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրերը, ակնհայտ է դառնում, որ հանրապետական թեկնածուի գույքն ու եկամուտը մի քանի անգամ գերազանցում է մյուս երեք թեկնածուների հայտարարագրերում նշված եկամուտի չափը:

ՀՀԿ. Վահե Հակոբյան. Իրեն գործարար չհամարող Վահե Հակոբյանը միայն Երեւան քաղաքում ունի 3 բնակարան, Երեւանում եւ մարզերում՝ 6 շենք-շինություն, 6 հողամաս:

Պատգամավորը հայտարարագրել է 6 ավտոմեքենա, որոնցից 3-ը 2011թ. արտադրության: Վահե Հակոբյանն ունի «Գազ 3102», «Մերսեդես G500», «Տոյոտա Քեմրի», «Պորշ Panameria», «Պորշ Cayene», «Ֆոլցվագեն Golf» մակնիշի ավտոմեքենաներ: 

Ինչ վերաբերում է դրամական եկամուտներին, Վահե Հակոբյանը վերջին մեկ տարվա ընթացքում ԱԺ-ից ստացել է 3 մլն 135 հազ. 310 դրամ աշխատավարձ, «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ից ստացել է 1 միլիարդ, 175 միլիոն դրամ շահաբաժին, իսկ «Նիաշ» ՍՊԸ-ից ստացած շահաբաժինը կազմում է 180 միլիոն դրամ: Վահե Հակոբյանը «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է 41 միլիոն 242 հազար 193 դրամ, իսկ «ԱԿԲԱ Կրեդիտ ԱգրիկոլԲանկ» ՓԲԸ-ից` 15 միլիոն 787 հազար դրամ: Պատգամավորը որպես եկամուտ նշել է նաեւ «Նիաշ» ՍՊԸ-ից ստացած փոխառությունը` 10 միլիոն դրամ: 

Մարտի 1-ի դրությամբ Վահե Հակոբյանն ունեցել է 1 միլիարդ 270 միլիոն դրամ: 

Նշենք, որ 2009թ. Վահե Հակոբյանի եկամուտը կազմում էր 1 մլրդ 664 մլն 283 հազար դրամ: 

ՀՅԴ. Գագիկ Գեւորգյան. Ընդդիմադիր պատգամավորը երկու բնակարան է հայտարարագրել Կապան քաղաքում, եւ 1000 քմ մակերոսով հողամաս` Սյունիքի մարզի Խալաջ գյուղում: 

Գագիկ Գեւորգյանն ունի 5 ավտոմեքենա` երկու «Վազ 2121», «Ֆոլցվագեն Տուարեգ», «Կամազ» եւ «Մազ Կռան»: 

ՀՅԴ-ական պատգամավորը որպես եկամուտի աղբյուր հայտարարագրել է ԱԺ-ից ստացած աշխատավարձը` 3 մլն 135 հազ. 310 դրամ, սակայն մարտի 1-ի դրությամբ նրա հաշվեհամարին եղել է 8 միլիոն դրամ եւ 6 հազար դոլար: 

Դավիթ Մաթեւոսյան. Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն հայտարարագրել է Երեւան քաղաքում մեկ բնակարան եւ 0.6 հա հողամաս Կարճեւան գյուղում: Դավիթ Մաթեւոսյանին է պատկանում «Մերսեդես Բենց C180» եւ «Տոյոտա Պաջերո IO» մակնիշի ավտոմեքենաների սեփականության իրավունքը: 

Դավիթ Մաթեւոսյանը «Քյու-Հաշ» ՍՊԸ-ի տնօրենն է: Այդ ընկերությունից վերջին մեկ տարվա ընթացքում Դ. Մաթեւոսյանը ստացել է 2 մլն 56 հազար դրամ աշխատավարձ, 295 հազար դրամն էլ գործուղումից ստացած գումարն է: 

Մարտի 1-ի դրությամբ Դավիթ Մաթեւոսյանն ունի 300 հազար դրամ: 

Նարինե Մովսիսյան. Այս ընտրատարածքի միակ կին թեկնածուն Երեւանի գյուղատնտեսական համալսարանի Կապանի ուսումնական կենտրոնի տնօրենն է: Նա Կապան քաղաքում ունի մեկ բնակարան, Նորաշենիկ գյուղում` առանձնատուն եւ ավտոտնակ, թեեւ ավտոմեքենա չունի: 

Նարինե Մովսիսյանի եկամուտի միակ աղբյուրը աշխատավարձն է` 406 հազար 527 դրամ: Մարտի 1-ի դրությամբ նա ոչ մի դրամ չի ունեցել:

Մեկնաբանություններ (6)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
Baron/Վահագն - Մենք ձեզ նոր չենք ճանաչում: Դուք աշխատել/աշխատում եք Վահե Հակոբյանի «գոյություն չունեցող» բիզնեսներում: Սրանով ԱՄԵՆ ԻՆՉ ասված է: Դուք ձեր անունները այստեղ անգամ չփոխեցիք,որ ձեր պատվիրատուն ձեզ ճանաչի:.................................................................. Այսքան ժամանակ որևիցե մեկը տեսել է?,որ Վահե Հակոբյանը դուրս գա ընտրարշավի, ընտրողների առաջ ԳՈՆԵ ՄԻ ելույթ ունենա, իր գալիք ծրագրերի մասին խոսի? Ես ՉԵՄ ՏԵՍԵԼ: Թաքնվել է իր «արդար» փողերով սաղացրած վիլաներում ու սպասում է, որ իր հայրը, Սյունիքի «թագավորիկ» Մաքսիմ Հակոբյանը,այս անգամ էլ իրեն խցկի ԱԺ,որ իրենց օլիգարխային ՑՈՓ ու ՇՎԱՅՏ քեֆը շարունակեն, երբ նույն ընտրատարածքում մարդիկ ԱՅՆՔԱՆ ԹՇՎԱՌ են,որ ամիսներով բառիս բուն իմաստով արդեն ԿԱՆԱՉ են արածում: ..........................................................Սյունիքին ՊԵՏՔ ՉԷ այս ՊԱՏՈՒՀԱՍ դառձած ու Սյունիքը ԱՆԳԹՈՐԵՆ ՀՈՇՈՏՈՂ Հակոբյան կլանը:
Գրիշա Բալասանյան
Հարգելի Վահագն, ամենեւին արդարացված չէ, քո «դոշ տալը»: Սա ընդամենը պաշտոնապես հրապարակված հայտարարագրի ներկայացում է, իսկ թե ես ինչ վերնագիր կդնեմ` ամեւեւին քո խնդիրը չէ եւ քեզնից թույլտվություն հայցելու կարիք չունեմ: Եթե կողմնակալություն ես նկատել փաստերի առումով, խնդրեմ` կարող եք ասել, որ ես կողմնակալ եմ եղել եւ այլն: Բացի այդ, հենց լրագրողի գործն է հետեւել պաշտոնյաների գործունեությանը, այդ թվում` եկամուտների մասով: Այ, հենց քո գործը չէ ուղղորդել լրագրողին եւ անտեղի խորհուրդներ տալ: Ինչ վերաբերում է վառված, աբիժնիկ լինելուն, ապա քո մեկնաբանությամբ ապացուցեցիր, թե իրականում ով է վառված ու աբիժնիկ, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում քեզ: Ամեւեւին նպատակ չունեմ քեզ հետ վիճել, հասկանալով Վահե Հակոբյանին պաշտպանելու քո շահագրգռվածությունը: Եթե աբիժնիկ ասելով նկատի ունես ամիսներ առաջ Վահե Հակոբյանի պատգամավորին ոչ վայել արտահայտություններն ու բառերը, որոնք տեղ գտան մեր կայքում, ապա դրանով երեւսց քո «պաշտպանյալի» մակարդակը, ուրիշ ոչինչ:
Baron
Սա ինչ էր` թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ներկայացրած հայտարարագրեր, թե Գրիշա Բալասանյանի ՁԱՅՆ ՄՐՄՈՒՌԻ/
Վարդիթեր
Կենսագրություն չկերտած՝ քաղաքապետ դարձավ Մաքսիմ Հակոբյանի շնորհիվ։ Հաց տվողի ոտքը չեն տրորում՝ դա տեսականորեն։ Փաստն էլ այն է, որ նա հաստատեց , եթե նա համարձակություն ունենար, ընտրել որևէ մեկ պատգամավորական թեկնածուի օգտին քարոզչություն իրականացնել, դա նրան չէր հաջողվի, որովհետև նա խոհեմ չգտնվեց չունեցած հեղինակությունը կայացնելու համար։ Բոլոր պարագաներում Կապանի քաղաքապետը հայտնվել է հանրային բացասական կարծիքների էպիկենտրոնում, նրան չի հաջողվի խույս տալ վտանգավոր խաղերից, որոնց մեջ հայտնվել է իր բնավորության պատճառով...
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Կապանի հենց ամենակենտրոնում Քաջարանի պղնձա-մոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) զիզիկ-պիզիկ օլիգարխահոտ առևտրի կենտրոն է սարքում/սարքել: ԻՆՉ է սա? Օլիգարխային ՓՈՂԵՐԻ հերթական ԼՎԱՑՈՒՄ? Առևտրի պսպղուն սրահ,երբ չորս բոլորը ԹՇՎԱՌ են?............................... 2004 թվին, կասկածելի ձևով, պրիվատիզացիա արին (ասել է թե ՄԵՋ-ՄԵՋ արին) ԶՊՄԿ-ը ու սրանով մի ՉՈՐՍ ԳԼԽԱՆԻ ՀՐԵՇ սարքին,որը ընկած է Սյունիքի ՋԱՆԻՆ:Այսօր ԶՊՄԿ-ը Սյունիքի թիվ մեկ ՎՏԱՆԳՆ է. և էկոլոգիայի, և դեմոկրատիայի տեսանկյունից: Մի քանի (օտար) մարդ ԺՈՂՈՎՐԴԻ ու ԲՆՈՒԹՅԱՆ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ՄԻԼԻԱՐԴՆԵՐ են շփում,ու ժամանակ առ ժամանակ ՄԻ ՔԱՆԻ ԿՈՊԵԿ շպրտում երկրին/մարդկանց: Ու այդպես էլ ՉԵՍ ՀԱՍԿԱՆՈՒՄ, թե ԻՆՉՈՒ չեն ԱԶԳԱՅՆԱՑՆՈՒՄ?.............................................................Ահա թե վերջերս Կապանի դաշնակ քաղաքապետ Արթուր Աթայանը «Սյունաց Երկիր» թերթին (27.04.2012) տված հարցազրույցում ինչ ասաց. «...N38 ընտրատարածքում հիմնական մրցակիցներն են Գագիկ Գեւորգյանն ու Վահե Հակոբյանը: Ինչպես արդեն ասացի, Գագիկ Գեւորգյանն իմ ընկերն ու բարեկամն է, ՀՅԴ-ի երեւելի գործիչներից մեկը: Վահե Հակոբյանն էլ Մաքսիմ Հակոբյանի որդին է: Մաքսիմ Հակոբյանը 25 տարվա իմ ընկերն է, ով բազմաթիվ դժվարին իրավիճակներում կողքիս է եղել, ով նշանակալի ներդրում ունի Կապան քաղաքի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում, ով այսօր էլ Կապանի քաղաքապետարանի հետ համատեղ ծրագրեր ունի` համայնքի հիմնախնդիրներին առնչվող: Ստեղծված իրավիճակում ես նախընտրել եմ չեզոքության, թեկնածուներից որեւէ մեկի օգտին քարոզ չանելու ուղեգիծը: Կարծում եմ` իմ ընտրողները, իմ համակիրներն ու գործընկերներն ինձ ճիշտ կհասկանան ու կգնահատեն անկեղծությունս»:.........................................Կարդածիս ՉՀԱՎԱՏԱՑԻ: Մարզկենտրոնի քաղաքապետն ԱՆԳԱՄ արդեն ՌԻՍԿ ՉԻ անում գնալ ԶՊՄԿ-ի դեմ ու պաշտպանել իր համակուսակից թեկնածուին,որը նորմալ ու պարտադիր քաղաքական պարտք է: Դուք ՀԱՍԿԱՑԱՔ? ,թե ով է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՏԵՐՆ ու ՏԻՐԱԿԱՆԸ Կապանում/Սյունիքում ու ինչ ահավոր/այլանդակ է դիմացի ՀԱՆՔԱՅԻՆ հրեշը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Անցյալ տարի Կապանյան այդ ԱՄԲՈՂՋ հակա-ուրանյան շարժման/ցույցերի ժամանակ պատգամավոր, ավելի ճիշտ պատգամավոր խաղացող ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը ոչ միայն ժողովրդի/ընտրողների կողքին ՉԷՐ, այլ հրապարակայնորեն ՊԻՏԱԿՆԵՐ էր կպցնում բողոքի ելած ՏԱՍՆՅԱԿ ՀԱԶԱՐԱՎՈՐ Սյունեցիներին. մթամ իրենք բան «չեն հասկանում»: Բայց պարոն «պատգամավորը» չբարեհաճեց ԳՈՆԵ մի անգամ գալ ցույցի ու իր ընտրողների առաջ իր «հիմնավորված» պիտակավորումը բացատրել: ..............................Կապանում գործող տեղական 2 TV-ները (Khustup TV, Sosi TV) ԼԻՈՎԻՆ ՀՍԿՎՈՒՄ են Քաջարանի պղնձա-մոլիբդենային կոմբինատի (ՔՊՄԿ) շուրջը խռնված ՀԱՆՔԱՅԻՆ ԿԼԱՆԻ կողմից: Մինչև վերջերս հատկապես Խուստուփ TV-ին (ու իր հազար կուսակցություն փոխած գլխավոր խմբագիր քաջարանցի Սասուն Մանուկյանը) անընդհատ ռեկլամ էին անում ինչ-որ մշուշոտ «Վահե Հակոբյան ֆոնդի» կատարած «բարեգործությունների» մասին: ԻՆՉ ՀԵՇՏ է չէ ԺՈՂՈՎՐԴԻՑ ԽԼԱԾ փողով «բարեգործություններ» անել: ................................Պարոն Հակոբյան,դուք այս 4 տարվա ընթացքում ՈՐԵՎԻՑԵ ԲԱՆ արեք եք Կապանի/Սյունիքի/ձեր ընտրատարածքի համար? ՈՉ- վկան Կապանում/մարզում եղած ՄԱՍՍԱՅԱԿԱՆ անհեռանկար ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ :............................ Բա Ստալինյան չափերի արդեն հասնող ՎԱԽԻ ու ՏԵՌՈՐԻ մթնոլորտը: ՀՀԿ-ական մի քանի «նժդեհյան» կերպարներ Սյունիքը սարքել են իրենց ֆեոդալական կալվածքը,որտեղ ՀՀ-ի օրենքները ՉԵՆ գործում: Ու հիմա ՀԱՆՔԱՅԻՆ ԿԼԱՆԸ (հայր Մաքսիմ Հակոբյանի «արդար» աշխատած փողերով) էս տղուն էլի է ուզում բրդել պատգամավոր սարքել, միայն ու ՄԻՄԻԱՅՆ իրենց ՕԼԻԳԱՐԽԱՅԻՆ կալվածքները ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ նպատակով: Մինչև երբ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter