HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոցիալապես ծանր պայմաններ և կրթությունից դուրս մնացած երեխաներ (վիդեո)

Սայադ Դեմուրխանյանի 8 երեխաներից մեկը ամուսնացած է, 6-ը` անչափահաս, որոնցից մեկը` 16-ամյա Աննան մանկուց հաշմանդամ է և 4 անգամ ենթարկվել է վիրահատության: Աննան հաշմանդամության պատճառով դուրս է մնացել դպրոցից և չի ստացել տարրական գիտելիքներ: Դեմուրխանյանների բազմանդամ ընտանիքը ջրի վարձի 60 հազար դրամ պարտքի պատճառով արդեն մեկ տարուց ավելի է զրկված է ջրից, ինչի պատճառով ընտանիքը դժվարանում է հոգալ անչափահաս երեխաների  հիգենիայի և բնակարանի սանիտարական վիճակի պահպանման խնդիրները: Սայադ Դեմուրխանյանը ներկայումս իր 9 անձից բաղկացած ընտանիքը կերակրում է 58 հազար դրամ նպաստով և Աննայի 18 հազար դրամ հաշմանդամության թոշակով:

Աքորի գյուղի բնակիչ Անիչկա Միկոյանի ամուսինը տարիներ առաջ լքել է ընտանիքը ` 4 անչափահաս երեխաների հոգսը թողնելով գործազուրկ կնոջ ուսերին: Արդեն 20 տարուց ավելի է` Անիչկայի ընտանիքը ապրում է Աքորի գյուղի «Դարքի» կոչվող հանդամասի ընդամենը 7 քմ մակերեսով տնակում: Ամուսնու հեռանալուց հետո, հղի Անիչկան աղքատության պատճառով հնարավորություն չի ունեցել գնալ ծննդատուն և իր փոքր տղային` Արայիկին ինքնուրույն ծննդաբերել է իրենց տնակում: Արայիկը երազում է ապրել ոչ թե մեծ բնակարանում, այլ մեծ տնակում: 

Մեկնաբանություններ (2)

Լիանա
Hay_Axchik, գրեք այդ երեխայի հասցեն, եթե կարող եք:
Hay_Axchik (NeNe)
Liqn en ajspisi erexanery... Mer henc koxki harevani erexan el dproc chi gnum,, klini mi 11 tarekan...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter