
Սահմանադրական դատարանը քննում է պատգամավորների դիմումը (լրացված)
Սահմանադրական դատարանում այսօր վիճարկվում է ԱԺ 29 պատգամավորների դիմումը, որով պատգամավորները պահանջում են հակասահմանադրական ճանաչել ՀՀ ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի առաջին մասը, 31-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը և 33-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ կետը: Ըստ ԱԺ պատգամավորներին ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանի` քվեարկության ժամանակ ստորագրած անձանց ցուցակի հրապարակայնության արգելումը հակասում է ՏԱ մասին օրենքին: Իր ելույթում Վահե Գրիգորյանը նշեց, որ օրենքից հասկացվում է, թե հրապարակայնության արգելումը տարածվում է նաև դատարանների վրա, այսինքն` դատարանը չի կարող պահանջել ստորագրված ցուցակները:
Պատասխանող կողմին` ԱԺ-ին ներկայացնում է պատգամավոր Դավիթ Հարությունյանը: Իր ելույթում նա նշեց, որ վիճարկվող հոդվածները որևէ հակասություն չեն ներկայացնում, քանի որ քվեարկության ընթացքում ներկա գտնվող վստահված անձինք և ԶԼՄ-ների ներկայացուցիչները կարող են ծանոթանալ այդ ցուցակին, ինչպես նաև ավելացրեց, որ օրենքի այդ դրույթը չի ենթադրում, որ դատարանն իրավասու չէ պահանջել այդ ցուցակները:
Այժմ նիստը հետաձգվել է 30 րոպեով, որից հետո կողմերը հանդես կգան ելույթներով, և դատարանը կհարպարակի կայացրած որոշումը:
Ընդմիջումից հետո նիստը շարունակվել է, դատարանը հայտարարել է, որ որոշման մասին կողմերին կտեղեկացնի լրացուցիչ:
Մեկնաբանել