HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գոհար Վեզիրյանը ահազանգել է ընտրակաշառքի մասին

2012 թվականի մայիսի 6-ին՝ ժամը 09:20-ին, ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ահազանգ է ստացվել  թիվ 12 ընտրատարածքում ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Գոհար Վեզիրյանից, որ  Էրեբունի փողոցում՝ նախկին կադաստրի շենքի դիմաց՝ բիլիարդանոցում, նույն ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Լյովա Խաչատրյանի օգտին քվեարկելու համար բաժանվում է ընտրակաշառք՝ 10.000-ական դրամ:

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության միջոցով հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու բաժնին՝  ստուգել հաղորդման մեջ մատնանշված հանգամանքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter