
ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է. Հայկական ծրագրեր ընկերության հայտարարությունը
Հայկական ծրագրեր ընկերությունը Հայաստանում՝ ՏՏ բնագավառում, աշխատում է արդեն 25 տարի: Ընկերությունն ունի 125 աշխատակից: Մենք ունենք 3000-ից ավելի պատվիրատուներ: Մեր համակարգերով աշխատում են Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, մասնավոր և պետական կազմակերպությունների ճնշող մասը:
Մենք հպարտանում ենք, որ նշանակալի ներդրում ունենք Հայաստանի ՏՏ բնագավառում: Հայկական ծրագրեր ընկերությունը ամենապարտաճանաչ հարկատուն է: 25 տարվա ընթացքում մեր ընկերությունում ոչ մի հարկային խախտում չի արձանագրվել:
Մեր ընկերությունը հսկայական գումարներ է մուծել պետբյուջե և ամենաէֆեկտիվ հարկատուներից է մի աշխատակցի հաշվով վճարվող հարկերով:
Ի տարբերություն շատ գործարարների՝ մենք հպարտանում ենք դրանով:
Հիմա մենք ցավով արձանագրում ենք, որ ՏՏ ոլորտը Հայաստանում կործանման եզրին է: Մենք ցանկանում ենք հաշվետվություն ստանալ ՏՏ ոլորտը բարեփոխելու կոչված կազմակերպությունների գործունեության վերաբերյալ:
Հայաստանում արդեն 10 տարի է գործում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը: Մեր գնահատականը այս կազմակերպության գործունեության վերաբերյալ, որը ֆինանսավորվում է մեր վճարված հարկերից, խիստ բացասական է:
Հայկական ծրագրեր ընկերությունը պահանջում է ՀՀ կառավարությունից կազմակերպել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ֆինանսական և մասնագիտական անկախ աուդիտ ամբողջ 10 տարիների համար: Աուդիտին պետք է իրավունք ունենա մասնակցել Հայաստանի ՏՏ բնագավառի ցանկացած ձեռնարկության ներկայացուցիչ:
Աշոտ Խաչատրյան,
Հայկական ծրագրեր ընկերության տնօրեն
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել