HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավազակային հարձակում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Սպիտակի կապի հանգույցում

Հուլիսի 13-ին` ժամը 04.55-ին, «ԱրմենՏել» ՓԲԸ Սպիտակի կապի հանգույցի անվտանգության աշխատակցից ոստիկանության Սպիտակի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու դիմակավորված անձինք մտել են կապի հանգույց և գողացել բջջային հեռախոսներ:

Պարզվել է, որ նույն օրը` ժամը 03.30-ի սահմաններում, 2 դիմակավորված անձինք բաց պատուհանից մուտք են գործել ընկերության գրասենյակ, դանակի և պտուտակահանի սպառնալիքով` հանգույցի   անվտանգության աշխատակցին կպչուն ժապավենով կապել են աստիճանավանդակից և վաճառասրահի պահարաններից հափշտակել տարբեր մոդելների բջջային 11 հեռախոս և «Նոութբուք» տեսակի 3 համակարգիչ:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգքրի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի  ծառայողների   ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դիմակավորված անձանցից մեկը 1990 թ. ծնված  Վարդան  Ս.-ն է, որը նույն օրը` ժամը 14.00-ին, իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն:

Հափշտակվածն առգրավված է: Վարդան  Ս.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ մասնակից մյուս անձի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունը հայտնում է, որ կատարվում է նախաքննություն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter