HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպանություն՝ Ներքին Կարմիրաղբյուրում. ոստիկանությունը փնտրում է 27-ամյա Վրեժին

Հուլիսի 23-ին անհայտ քաղաքացուց ոստիկանության Տավուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում սպանվել է Այգեպար գյուղի բնակիչ, 1960 թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը:

Պարզվել է, որ նույն օրը՝ վիճաբանության ժամանակ, Ներքին Կարմիրաղբյուրի «Չինգիլ» կոչվող տարածքում նրան դանակահարել և սպանել է Բերդ քաղաքի բնակիչ, նախկինում դատված, 1985 թ. ծնված Վրեժ Մ.-ն:

«Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն»,- հայտնում է ոստիկանությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter