HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Քոչարյանը՝ բլոգեր Փիղը, դատի է տվել «Չորրորդ ինքնիշխանությանը»

Այսօր Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքյան էջին գրել է.

«Հարգելի ֆեյսբուքյան ու արտաֆեյսբուքյան ընկերություն: Ուզում եմ տեղեկացնել, որ դատի եմ տվել «Չորրորդ ինքնիշխանությանը», ավելի ճիշտ՝ այն իրավաբանական անձին, ով հրատարակում է այս «թերթը»` «Ֆաշիստն ու փիղը» հոդվածում իմ հասցեին հնչեցրած և զրպարտություն ու վիրավորանք պարունակող հայհոյանքների համար: Դաստիարակությունս ինձ ուղղակի թույլ չի տալիս այդ «հոդվածը» այստեղ տեղադրել:

Քաղաքական ենթատեկստ մանեկողներ ստիպված եմ հիասթափեցնել՝ գործը զուտ լրագրողական ոլորտից է: Իմ համեստ կարծիքով քֆուրախառն հոդվածը և նրա հոդվածագիրը ուղղակի իրավունք չունեն իրենց լրագրող կոչել, իսկ «թերթի» խմբագիրը, որ թույլ է տալիս այդպիսի փողոցային բովանդակություն թույլատրել, ուղղակի խայտառակում է ոչ միայն իրեն, այլ ամբողջ լրագրողական դաշտը: Եվ դրա համար պետք է օրենքով պատժվեն:

Հույսով եմ, որ համապատախան դատական որոշումից հետո, շատերի մոտ կանէանա մարդկանց անպատիժ վիրավորելու ու հայհոյելու «լրագրողական» մոլուցքը:

Հ.Գ. Դատական հայցը բավարարելու դեպքում ստացված գումարը կուղարկվի Քարվաճառի գյուղական դպրոցների համար մարզական գույք ձեռքբերելուն»:

Լուսանկարը՝ Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (3)

hay_mard
Hargeli pigh, isk gone jshtel ek inchkan gumar karogha tugannen? mi gutse aveli lav klner hayhoyankakhare patin tsepel 4 ishkanutyan tererin.
Mephistopheles
Տիգրան, եթե քեզ թվում է թե քո քսենոֆոբ ու ռասիստ լինելն իրավակբանորեն ու օրենսդրական սահմանման շրջանակներում հնարավոր չի ապացուցել, ապա սխալվում ես… միայն քո բանավեճը Մարինեի հետ բավարար հիմքեր կան դա անելու համար ուղղակի հայաստանյան դատական համակարգն ասյօր քեզնմաններին է սպասարկում ու այստեղ երկու կարծիք չի կարող լինել…
նենե
էդ թերթը կարծես ստեղծված է մութ էներգիա տարածելու ,մարդկանց չարացնելու համար;Գրածներն էլ կարծես ղժղժան կնանքանց կռիվներից կադրեր են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter