
ԲՀԿ-ականները հրաժարականի դիմումներ են ներկայացնում
Վաղը ԲՀԿ-ական փոխնախարարներն ու փոխմարզպետները հրաժարականների դիմում են ներկայացնելու եւ այդ մասին հանդես են գալու հայտարարությամբ: Այս մասին տեղեկացրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Պատգամավորը չմանրամասնեց, թե պաշտոնյաներն ինչու են «մասսայական» հրաժարականի դիմումներ ներկայացնում: Հիշեցնենք, որ ավելի վաղ իրենց պաշտոններից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել ԲՀԿ-ական նախարարներն ու մարզպետները` իրենց քայլը պատճառաբանելով ԲՀԿ-ի կոալիցիոն կառավարության մաս չկազմելու հանգամանքով:
ԲՀԿ մեր աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ-ն ակտիվորեն մասնակցելու է սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրություններին եւ այս օրերին ամբողջ ռեսուրսը կենտրոնացած է հենց ընտրությունների ուղղությամբ: Որոշ համայնքներում ԲՀԿ-ն մրցելու է ՀՀԿ-ի հետ: Արդեն հայտարարվել է, որ կուսակցությունը թեկնածու է ունենալու Գյումրիում եւ Վանաձորում և այլ համայնքներում, գյուղական համայնքներում ԲՀԿ-ն եւս թեկնածուներ կունենա:
Մեկնաբանել