
Շարլ Ազնավուրը կերգի Ախալցխայի վերականգնված բերդի բացման տոնակատարությանը (լուսանկարներ)
Աշխարհահռչակ շանսոն Շարլ Ազնավուրը մասնակցելու է Ախալցխայում նախատեսված տոնական համերգին, որը նվիրված է լինելու Ախալցխայի Ռաբաթ թաղամասի հնագույն ամրոցի վերականգնմանը:
Շարլ Ազնավուրը իր 25-հոգանոց խմբով համերգ կտա օգոստոսի 16-ին, որտեղ մեկուկես ժամ կկատարի իր հայտնի երգերը:
Վրացական apsny.ge կայքը հաղորդում է, որ վրացական իշխանություններն ամբողջությամբ վերականգնել են Ռաբաթ թաղամասի բերդի նախկին վիճակը: Վերականգնումը տևել է 10 ամիս:
Ամրոցում տուրիստական հաստատություններ են հիմնվել' հյուրանոց, սրճարան և այլն: Այժմ ավարտին է հասնում ամֆիթատրոնի շինարարությունը, որտեղ որ պետք է ելույթ ունենա Շ. Ազնավուրը: Հիշեցնենք, որ երգիչը սերում է Ախալցխա քաղաքից:
Նշենք նաև, որ Ռավաթ թաղամասում է վերականգնվում նաև հսկա մզկիթը:
Լուսանկարները` Վրաստանի նախագահ Մ. Սահակաշվիլիի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել